Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ) Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ 

Խոնարհվում եմ մեր նահատակված զինծառայողների հիշատակի առաջ. Տիգրան Ավինյանի ուղերձը՝ Բանակի օրվա առթիվ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Ներկայացնում ենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած:

Ինչպես մեր բազմադարյան պատմությունը, այնպես էլ մերօրյա իրադարձությունները կրկին ապացուցեցին ազգային բանակի անփոխարինելի դերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորման գործում: Մեր զինված ուժերի ձևավորումն ինքնին պատմական ոչ-ստանդարտ պայմանի արդյունք էր, երբ բանակը ստիպված էր կայանալու Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Ցավոք, վերջին երկուսուկես տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը, և հայկական բանակը հարկադրված եղավ կենաց-մահու պայքար մղել՝ անհավասար մարտում, սակայն, պահպանելով իր ողնաշարը: Արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության այնպիսի օրինակներ, որ ոչ միայն հիշվելու, այլև դառնալու են ժամանակակից ռազմարվեստի ուսումնասիրության օրինակելի նմուշ: Մեր զինվորների անձնազոհությունը, անելանելի վիճակներում հնարամտությունը, ստեղծարար մտածողությունն ու կոփվածությունը գալիս են փաստելու, որ կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը առկա է, և մեզ մնում է զարգացնել այն ինստիտուցիոնալ տեսանկյունից:

Խոնարհվում եմ մեր նահատակված զինծառայողների հիշատակի առաջ և խորին ակնածանքս հայտնում նրանց ծնողներին ու հարազատներին: Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին հավաստիացնում եմ, որ կառավարությունը հանձնառու է նրանց խնդիրները ամենաբարձր ստանդարտներով լուծելու հարցում: Պատերազմի պարտությունը, արդ, ոչ թե պետք է մեզ թևաթափ անի, այլ պիտի դառնա մեր խորհումի, անցյալի սխալները շտկելու ու ապագային նորովի նայելու շրջադարձային կետը: Մենք իրավունք չունենք չապահովելու մեր սխրագործ զինվորների բարեկեցությունը, իրավունք չունենք անտարբերության մատնելու հայրենիքի անձնազոհ պաշտպանների հիշատակը, իրավունք չունենք անուշադրության մատնելու հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներին: Առաջիկայում պարտավոր ենք հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար:

Շնորհավորելով բոլորին և մասնավորապես՝ ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին ու զինվորներին` մաղթում եմ խաղաղություն և բարի ծառայություն: Դուք եք մեր պետականության հիմնասյունը և ձեր քաջությամբ է չափվում ու չափվելու մեր հայրենիքի անվտանգությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ Սարգսյան
Ամենադիտված