Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ) Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբան Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ) 

Սպանել ստրուկին

Հասարակություն

Երկու  Հայաստանների  պայքարը

Հայաստանում գործադրված ինքնաոչնչացման մեխանիզմն օրեցօր թափ է առնում: Բավական է նայել գործընթացի վեկտորին և տեղի ունեցող իրադարձությունների արագացմանը, որպեսզի հասկանանք, թե ուր է այս ամենը տանում: Հատկապես պատերազմը սրեց այն բոլոր խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք` սկսած պետական կառավարումից, արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչև վերնախավերի և իշխանության ձևավորում:

Ժամանակակից հայ հասարակությունը չունի միասնական ընկալում, որը թույլ կտար լուծել այդ խնդիրները. այն բաժանված է երկու մասի, ինչի հետևանքով ունենք երկու Հայաստան: Գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները հասկանում են, որ հասել ենք պետականության ոչնչացման այն կետին, որից հետո հայ ազգի ինքնության կորուստն է:Այդ մարդիկ ունեն մեղքի զգացում, եթե նույնիսկ ուղղակիորեն մեղավոր չեն, ունեն պատասխանատվության զգացում երկրի և սերունդների առջև, թեև չեն զբաղեցնում որևէ պետական պաշտոն: Բայց նրանք պատրաստ են հասկանալու սխալները և փորձելու շտկել դրանք:

Ժողովրդի մյուս հատվածը կարծես ապրում է բոլորովին այլ հարթությունում և ընդհանրապես չի պատկերացնում իրեն սպասվող ոչ հեռու ապագան: Ինչո՞ւ:

 

«Իմաստուն» ժողովրդի առասպելը

«Ժողովուրդն իմաստուն է». պարբերաբար կրկնվող այս միտքն ամենամեծ կեղծիքներից է, որը տեղ է գտել մեր հասարակության մեջ: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ժողովրդին կրթելու, առաջադիմական ու պետականամետ դարձնելու փոխարեն քծնում էին: Իր կյանքի ընթացքում հազարավոր գրքեր կարդացած մտավորականը ոչ տառաճանաչին անվանում էր իմաստուն, որպեսզի արժանանա կիսագրագետ զանգվածի սիրուն և մեծարանքին:

Բայց ժողովուրդը նույնպես սիրում է քծնել ինքն իրեն՝  մեծարելով ու գովաբանելով սեփական ունակությունները և ինքն իրեն օժտելով գերբնական ու առասպելական հատկություններով։ Դրան գումարվեցին «հպարտություն»-ն ու «դուխով»-ը`խախտելով  հասարակական բոլոր սահմանները, քանդելով ավանդական դաստիարակության ու արժեքային համակարգի հենասյուները, վարկաբեկելով պետությունը և պետական ինստիտուտները, մտցնելով ներսոցիալական ագրեսիվություն և անհանդուրժողականություն:

Եվ այժմ չպետք է զարմանալ այն ողբերգության վրա, որի ականատեսը լինելու դժբախտությունն ունենք բոլորս: «Ժողովուրդն իմաստուն է» կամ «Ժողովուրդը չի սխալվում» կեղծիքը հասարակության մեջ ձևավորել է անպատասխանատու, անսկզբունքային, ամբարտավան, սեփական թերացումներն ընդունելու անընդունակ, ինքնասիրահարված մի բազմություն, որը ճնշում է հայ ազգի էությունն ու առողջ քննադատական միտքը:

Որպես հավաքականություն, թույլ են տրվում բազմաթիվ սխալներ, գործվում են մեղքեր, նույնիսկ հանցագործություններ, սակայն դրանք խոստովանելու մշակույթն այդպես էլ չի ձևավորվում: Յուրաքանչյուրի համար մեղավոր են բոլորը, հաճախ` կոնկրետ անձինք, սակայն ոչ ինքը:

Եվ  ի՞նչն էր, ի վերջո, ժողովրդի «իմաստության» արդյունքը կամ «հպարտության» առիթը` անբարոյական անգրագետների և «պատահական» անձանց իշխանության բերե՞լը, հազարավոր երիտասարդների սպա՞նդը` հանուն կապիտուլյացիան հասարակությանը սահուն կերպով հրամցնելու, թե՞ հայրենիքի տարածքների հանձնումը թշնամուն:

Ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք, սակայն  սխալը չընդունելն ու չշտկելը դարձնում է նրան աղետի համահեղինակ ու մեղավոր:

 

Կարծիք ունենալու իրավունքը և պատմության դատը

Այս քծնանքի ու կեղծ մեծարանքի հետևանքն է, որ անաստված անբարոյականը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնելու Վեհափառի, ծույլ անգրագետը` կրթված ու փորձառու մարդու, թրքասերը` հայ գեներալի, անհայրենիք ապազգայինը` Դաշնակցության, պետությանը որևէ օգուտ չտվածը` հայրենիքին ազնվորեն ծառայողի, սուտասան ավազակը` արժանավոր քաղաքացու մասին:

Կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորը, բայց կարծիք արտահայտելու իրավունքը հարկավոր է վաստակել:

Ձևավորվել է խայտառակ աղմկոտ միջավայր, որտեղ կորչում են բանական խոսքն ու ճշմարտությունը:

Նման հասարակության ձևավորումը պատահական չէր. դա Հայաստանի ոչնչացման ծրագրի բաղկացուցիչ մասն էր: Քանի որ պետությունը  քանդելու ամենաարդյունավետ ձևը ինքնաոչնչացումն է, Հայաստանի կազմաքանդումն իրականացվեց ներսից: Եվ եթե այսօր շատերին թվում է, թե իրենց կեղծիքն է մնալու պատմության մեջ, ապա մոլորության մեջ են:

Մեկ դար հետո սերունդները չեն հիշելու այն հիմարությունները, որոնցով  մինչ օրս սնվում են ժամանակակիցները: Պատմությունը գրվում է այլ չափանիշներով, որի էջերում կարձանագրվի մոտավորապես հետևյալը.«1988թ. Արցախյան շարժումը, փախստականների առկայությաներկրաշարժիշրջափակման, բազմաթիվ զրկանքների ու սոսկալի ճգնաժամի միջով անցնելով, կերտեց 1994 թվականի հաղթանակը, և ստորագրվեց եռակողմ զինադադարը:  ՀՀ  առաջին  նախագահի օրոք ազատագրվեց Արցախը, երկրորդ և երրորդ նախագահների օրոք պահպանվեցին խաղաղությունը, կայունությունը և Հայաստանի ու Արցախի տարածքային  ամբողջականությունը,  իսկ  չորրորդ իշխանության օրոք հաղթանակած պետությունը պարտվեց, ստորագրվեց կապիտուլյացիա, իսկ  ՀՀ-ն  ու ԼՂՀ-ն  կորցրին իրենց տարածքները»:

Այսինքն` 1988 թվականի սերունդը ոտքի կանգնեց և դարեր անց ազատագրեց հայրենիքի մի հատվածը, իսկ 2018 թվականի սերունդը ոտքի կանգնեց ու ընդամենը 2.5 տարի անց Հայաստանի համար ստեղծեց ավելի ծանր վիճակ, քան 1988 թվականին էր` հարցականի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու ապագան:

Հայաստանն այժմ ավելի խոցելի է, քան երբևէ: Մեր բնակչության անվտանգությունը անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա է, և մեծագույն ջանքեր են անհրաժեշտ` երեք միլիոն բնակչության խաղաղ զարգացումն ու հեռանկարն ապահովելու համար:

Սա է իրականությունը, և  յուրաքանչյուր ոք պետք է  պատասխանատվություն ստանձնի այս ամենի համար:

Պետք է հրաժարվել ինքնասիրահարված, դատարկ ու մեծամիտ կեցվածքից և անսխալականության բարդույթից, հակառակ դեպքում սա իսկապես կլինի մեր հայրենիքի մայրամուտը:

Պայքար հանուն հայրենիք ունենալու

Իսկ ո՞րն է այս երկու Հայաստանների հակադրության առարկան: Այս երկու տեսակի Հայաստանների միջև ընթացող պայքարը կռիվ է Հայաստան ունենալու ու հայ մնալու  և ստրկանալու ու թրքահպատակ դառնալու միջև: Այս երկու հատվածների միջև փոխզիջում լինել չի կարող: Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ իրենց անվանում են նախկինում ստրկացած: Եթե այդպես է, ապա տեղին է հիշել, որ Հին Հունաստանում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված էին նաև նախկին ստրուկները. հոգու ազատությունն ու արժանապատվությունը պայմանավորված չեն նյութական կամ ֆիզիկական հանգամանքներով:

Իսկ սպասվող հեռանկարը  հստակ է: Եթե շարունակվի իրադարձությունների այսպիսի ընթացքը, ապա առաջիկայում Հայաստանը փաստացի դառնալու է թուրք զբոսաշրջիկների հաճույքները բավարարելու համար մի տարածք, որտեղ մարդիկ կարող են մոռանալ կրթության, գիտության, մշակույթի կամ արժանապատիվ աշխատանքի մասին, և նրանց միակ խնդիրը լինելու է թուրքին ծառայելը: Սեփական կյանքը փրկելու համար նրանք հրաժարվելու են ազգի պատմությունից, կրոնից, պահանջատիրությունից, արժանապատվությունից և նույնիսկ ազգանունից: Ոմանք կդառնան ենիչերիներ և մի քանի հազար դրամ ավել աշխատավարձի դիմաց ավելի «համոզիչ» կերպով կճնշեն բողոքի ձայները: Իսկ նոր դասագրքերից կպարզվի, որ մի բուռ հայերն են կոտորել հարյուր միլիոնանոց թյուրք էթնոսին...

Բազմաթիվ քաղաքացիներ լքելու են հայրենիքը` դառնալով հավերժ  քոչվոր և անհայրենիք փախստական, մնացածներն ապրելու են վախի մթնոլորտում, ինչպես հայերը` Կոստանդնուպոլսում: Սփյուռքում հայերը քայլելու են գլխիկոր, վիրավորված, ստորացված ու արհամարհված, և նրանց հետևից քմծիծաղելու են օտարազգիները: Իսկ երկրի տարածքից մնալու է այնքան, որքան թույլ կտա թշնամին: Եվ այս ամենը չափազանցություն չէ: Տարբեր առիթներով այս վտանգի մասին ակնարկել ենք, բայց ժամանակն է ավելի բաց խոսելու: Շատ կարճ ժամանակում կարծես մոռանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, «Ճանաչում և հատուցում»-ը, արցախյան պահանջատիրությունը,  հայ երիտասարդ սպայի կացնահարումը, հայ զինվորների խոշտանգումները, թուրքերի կողմից էթնիկ զտումները և հայոց հայրենիքի զավթումը`ոմանք անցել են թուրքերի հետ միասին դասագրքերի կազմմանը և հաշտեցմանը, օտարի հողում տներ կառուցելու  մասին  զառանցելուն,  թուրքերի (և ադրբեջանցիների) հետ համերաշխ ապրելու, թուրքերին ծառայելու պատրաստակամությանը և  թրքահաճո այլ թեզերի: Իսկ հայրենիքի կորստին, հազարավոր զոհերին, վտանգված սահմաններին և օտարների կողմից մեր տարածքների նկատմամբ հավակնություններին շատ հեշտ սովորեցինք, կարծես այդպես էլ պետք է լիներ: Պատերազմից ու թուրքական ապրանքների ներմուծման արգելքից շատ կարճ ժամանակ անց հասանք սահմանները բացելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տրամադրվածությանը: Ապշել կարելի է, թե ոմանք որքան հեշտ հաշտվեցին պարտության հետ:

Տարածաշրջանում պետք է լիներ կա՛մ փոխզիջում և փոխադարձաբար միմյանց  շահերը հարգելով, համբերատար քայլերով խաղաղության հաստատում, կա՛մ մեկի ջախջախում և մյուսի թելադրանքով տարածաշրջանի վերաձևում: Ուժերի հավասարակշռության խախտման պայմաններում պետք է գործեր երկրորդ սցենարը: Դա ոչ միայն տեղի ունեցավ, այլև Հայաստանում ոմանց կողմից ընդունվեց որպես օրինաչափ լուծում:

Մենք իրավունք չունենք լռելու և  չխոսելու առաջիկա ողբերգական հեռանկարի մասին, դեպի ուր գնում է Հայաստանը:

Այսօր պայքարը հասարակության երկու տեսակների միջև է: Հասարակության արժանապատիվ հատվածը պետք է հաղթի  մյուս հատվածի մեջ նստած ստրուկին`հանուն թե՛ ամբողջ պետության, թե՛ հենց այդ ստրկամիտ ու էությամբ ապազգային հատվածի երեխաների ապագայի:

 

Առողջացում` ճշմարտությունն ասելու միջոցով

Քաղաքական և հասարակական գործիչներն ու մտավորականները պետք է ասեն ցավալի ճշմարտությունը: Առողջացումն անցնում է բացառապես ախտորոշում կատարելու, անցյալի դասերը քաղելու և ճշմարտությունն ասելու միջոցով:

Ապագա Հայաստանը պետք է մերժի կեղծիքն ու քծնանքը: Այն պետք է հիմնված լինի ճշմարտության, արդար ու շիտակ խոսքի վրա: Իսկ դրան հասնելու համար ճշմարտությունը պետք է ասել արդեն այսօր: Այն կարող է լինել տհաճ,  նույնիսկ դաժան, բայց դա միակ ճանապարհն է մեր հասարակության ներքին առողջացման համար:

2018 թ. գարնանը Հանրապետության հրապարակը կամ հոկտեմբերին Ազգային ժողովը պաշարողները նույնպես կրում են 2020 թ. ողբերգության պատասխանատվությունը: Սա պետք է հստակ ասվի և գիտակցվի: Այս պատմական մեղքից կա միայն մեկ ելք` ապաշխարել, ընդունել սխալները և գործել դրանք շտկելու ուղղությամբ:

Իրենց հերթին մեղքի սեփական բաժինը պետք է ընդունեն նաև նրանք, որոնց պատճառով հնարավոր եղավ 2018 թվականըՄեծագույն հանցանք կլինի համարել, որ բավական է միայն հեռացնել այս պահին իշխանության պաշտոնները զբաղեցնողներին, իսկ մինչև 2018 թ. գարունը ամեն ինչ նորմալ էր: Ո՛չ, նորմալ չէր:

 

Երեք անհրաժեշտ պայմանները

Հայաստանին այսօր միաժամանակ անհրաժեշտ է երեք պայման.

1. Գրագետ կառավարություն, որը, աշխատելով ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքական հասունությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, ունակ կլինի կառուցելու նոր մոդելի իրական պետություն:

2. Տասը տարվա խաղաղ ժամանակահատված` պետական շինարարության համար:

3. Զուսպ, օրինապաշտ, համեստ և համբերատար հասարակություն:

Երեքն էլ  չունենք: Բայց  այլընտրանք էլ չունենք: Պետք է ամեն ինչ արվի ունենալու համար, հակառակ դեպքում իսկապես կթերթենք մեր պատմության վերջին էջը:

Հայաստան պետության հզորացման այլընտրանքը միայն մեկն է` մեր տներում, մեր քաղաքներում ապրելու են թուրքերը...

Հայաստանը պետք է կառուցի նոր պետություն` քաղաքական ու իրավական  նոր համակարգերով, նոր պետական կառավարմամբ, նոր գաղափարախոսությամբ ու մտածելակերպով, նոր հասարակական հարաբերություններով ու արժեքային համակարգով, նորովի կառուցի հարաբերություններն այլ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Սփյուռքի հետ, մշակի և կենսագործի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ռազմավարություն, կազմավորի նոր տիպի զինված ուժեր ու իրավապահ համակարգ և այլն: Այս ամենը առջևում է: Նոր տիպի պետություն կառուցելու մասին շատ ենք խոսել և դեռ կխոսենք:

Իսկ առայժմ անհրաժեշտ է սպանել մարդկանց մեջ նստած` ստամոքսի  ռեֆլեքսով  ապրող ստրուկին:  Ամեն գնով: Նժարին հայոց պետականությունն է և ազգի գոյությունը: Այս գործընթացում,արդեն ներկայացված պատճառներով, չպետք է ակնկալել ողջ հանրության մասնակցությունը: Կեղծիքի մեջ ապրող հասարակությունը անառողջ քաղաքական համակարգի պայմաններում չի կարող կատարել հասուն ընտրություն:

Հասարակության պատասխանատու հատվածը պետք է ստանձնի առաջիկա տարիների զարգացման և պետականաշինության առաքելությունը` հանրությանը ներկայացնելով ամբողջական ու հստակ ընկալելի ծրագիր և հետևողական լինելով այն իրագործելու հարցում:

Եթե կորցնենք մեր մեծ հայրենիքից մնացած այս փոքր պետականությունը, ապա հնարավոր է այլևս երբեք չկարողանանք ունենալ անկախ պետություն: Նույնիսկ հազար տարի հետո:

Ժամանակ դեռ ունենք: Քիչ, բայց ունենք:

 

Արա Նռանյան

«Դրօշակ», թիվ 1, 2021թ․

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից «Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքինՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ (տեսանյութ)ՀԿ-ները պահանջում են ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրելՀԺՄ–ն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և պահանջում է քննություն իրականացնելՀՀ-ում ազգային իշխանության հաստատումով այսպիսի հանցագործություններ կատարողները խստորեն պիտի պատժվեն․ Կևորկ ՅազեջյանՄեր խնդիրն էն ա, որ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում տասնյակ տներ կառուցվեն․ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումՔորթնի Քարդաշյանը հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթըՍյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ Մանդատները վայր դնելը և փողոց դուրս գալն անելու ենք երբ զգանք, որ դա կբերի իր տրամաբանական ավարտին․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) ԵՄ ռևերանսները Բաքվին՝ ի հաշիվ Հայաստանի շահերիԲրազիլիայի բնակչուհին հորեղբոր դիակի հետ գնացել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համարԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին «ՔՊ–ն ավելի է խստացնելու բռնաճնշումները»․ Մարությանն ընդդիմադիրներին համախմբվելու կոչ է անումԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ)«Չեն հանձնվելու». ուսանողության շրջանում պրոցեսներ են եռումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Նոր մանրամասներ Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցից․ ինչ է ասել տեղի բնակիչներինԱրամ Վարդևանյանը միացել է Սամվել Վարդանյանի փաստաբանական խմբինՆոր Երզնկայում ավտոբուսը բախվել է քարե պարսպին և հայտնվել բնակչի բակում․ 29 մարդ հոսպիտալացվել է Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Սաղաթելյան (տեսանյութ)Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո երկրի․ Փաշինյան (տեսանյութ)Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար տրամադրել երեք ռազմակայանԴատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը (տեսանյութ)Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը (տեսանյութ)Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ ԶԼՄ
Ամենադիտված