Հայտնաբերվել է 10 տարեկան վիրուս, որը 92,6%-ով նման է COVID-19-ին
Գիտություն և ՄշակույթԳիտնականները Կամբոջայում 2010 թվականին երկու չղջիկներից վերցված նմուշներում հայտնաբերել են COVID-19-ի հետ 92,6% նույնականություն ունեցող կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում ենք bioRxiv ռեսուրսի հրապարակված ուսումնասիրության նախնական տվյալներից:
Ըստ նախնական եզրակացության՝ այս չղջիկները համարվում են կորոնավիրուսի հիմնական տարածողները: Չինաստանի մի քանի նահանգներում այս չղջիկների մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի բազմաթիվ տեսակներ: Նշվում է, որ Չինաստանում չղջիկների մոտ այս վիրուսների հայտնաբերումը ենթադրում է, որ SARS-CoV-2-ի հետ կապված վիրուսներն ունեն շատ ավելի լայն աշխարհագրական բաշխում, քան նախկինում կարծում էին: Այն նաև ենթադրում է, որ Հարավարևելյան Ասիան այն կարևոր վայրն է, որը պետք է դիտարկվի SARS-CoV-2 ծագման որոնման ընթացքում: