Վստահ եմ, որ 28 տարի թշնամուն ահ ու սարսափի մեջ պահած Հայկական բանակը կշտկի իր ողնաշարը. Հրանուշ Հակոբյան
ԲլոգոսֆերաՍփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ քա՛ջ Զինվոր,
սրտումս անթեղած նահատակ բյուր հայորդիների կորստյան ցավը՝ շնորհավորում եմ քեզ Հայոց Բանակի կազմավորման տոնի առիթով։ Վստահ եմ, որ 28 տարի թշնամուն ահ ու սարսափի մեջ պահած Հայկական բանակը կշտկի իր ողնաշարը և մեր առյուծ տղաների ամրակուռ կամքի, ազգային ոգու և հայրենապաշտության շնորհիվ նորից կդառնա այն մարտունակ Բանակը, որի սխրանքներով սերունդներ են դաստիարակվել։
Այսօր էլ դու ես մեր անվտանգության երաշխավորը, մեր սահմանների պաշտպանը, մեր վիրավոր Արցախի պահապանը։ Երախտապարտ եմ քեզ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և Սփյուռքը կդիմակայեն բոլոր փորձություններին ու մարտահրավերներին, և նաև քո բազկի, ուժի ու խիզախության շնորհիվ Հայն ամենուր կվերագտնի իր արժանապատվությունն ու տեր կկանգնի իր Սուրբ Հայրենիքին»։