Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey 

Սորոսական դրածոների միջոցով հիմա էլ փորձում են քանդել Ռուսաստանը, ինչպես դա արեցին ՀՀ-ում. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Political

ԵԽԽՎ-ում որպես հրատապ թեմա քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունը։ ԵԽԽՎ-ն հրաժարվել է քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին, նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարևոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝

«Հարգելի գործընկերներ,

էթնիկ պրոֆիլավորումների, էթնիկ զտումների, էթնիկ պաշտպանության հարցերը մենք հաճախ ենք քննարկել մեր Վեհաժողովում։ և քանի որ մեր Վեհաժողովն ինձ անհայտ պատճառներով բլոգեր Նավալնու հարցը շատ ավելի կարևոր համարեց, քան արցախյան վերջին պատերազմի հումանիտար ճգնաժամն ու ռազմագերիների հարցը։ Եվրոպական միությունը կոչ է անում Ռուսաստանի հանդեպ հատուկ սանկցիաներ կիրառել Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հետ կապված։

Եվրոպական խորհրդարանը շտապ քննարկում է անցկացնում Ալեքսեյ Նավալնու ձերբակալման կապակցությամբ և կրկին կոչ անում «լուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ: Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի և Կանադայի արտաքին գերատեսչությունները ևս անհապաղ դատապարտեցին այդ ձերբակալությունը։

Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ինչին միացան համաշխարհային բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ բրտիանական «Գարդիանը», «Նյու Յորք Թայմսը», «Էնդեպենդենսը», «Լե մոնդը», «Վաշինգթոն պոսը», և համաշխարհային բոլոր առաջատար հեռուստաալիքները։

Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից։ Սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող և չպետք է լինի ընտրովի և չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք և ոչ մի անգամ չի եղել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ողջ հանրությունն այսպես մեկ բռունցք դարձած դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես որպես հայ պատգամավոր չեմ կարող չտալ իմ կարծիքով խիստ լեգիտիմ մի հարց՝ երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները՝ օգտագործելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր, հարվածելով քաղաքացիական բնակավայրերին ու մշակութային օբյեկտներին, օգտագործեց քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր, անասելի տառապանք պատճառելով ֆոսֆորից այրված զինվորներին և քաղաքացիական անձանց, երբ գլխատում էին հայ զինվորին ու կենդանի մորթում հայ տարեց մարդուն ու այդ ամենը նկարահանում և տեղադրում իրենց սոցիալական մեդիայում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը և ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։

Մենք աշխարհի բազմաթիվ երկրների օրինակներով տեսանք, թե ինչպես Սորոսի մետաստազները քանդում են տվյալ երկրի արժեքային համակարգը, եկեղեցին, ընտանիքը, հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների, թուլացնում են այն երկրի ազգային իմունիտետը, որտեղ կարողանում են զավթել իշխանություն կամ իշխանության մեջ մաս ունենալ։ և հիմա նույն ծրագիրը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում և այնպիսի սորոսական դրածոների միջոցով, ինչպիսին Նավալնին է՝ ներթափանցել Ռուսաստան և Ռուսաստանը զրկել իր արժեքային համակարգից և պաշտպանական իմունիտետից, ինչպես Սորոսի մետաստազները արեցին Հայաստանում։

Ես կրկնում եմ՝ ինձ համար մարդու իրավունքը չունի քաղաքական ենթատեքստ և կապ չունի այդ մարդը ո՞ր երկրի քաղաքացի է՝ ձեզ համար չսիրված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ դեռ չճանաչված Արցախի։ Ես ուզում եմ, որ մեր Վեհաժողովը, որի հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պիտի լինի, պարզապես մնա այդ արժեքներին հավատարիմ և թույլ չտա, որ սորոսական դրածոները ոչնչացնեն Ռուսաստանի իմունիտետը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to Armenia
Most Popular