Արտակ Թովմասյանը հանդիպել է ՀԱՊԿ ներկայացուցչի հետ
Political«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի հայաստանյան գրասենյակում հանդիպել է ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունները՝ միտված տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը։
Անվտանգության ուղղությունները տարբեր են, քննարկվել է ոչ միայն ռազմական անվտանգությունը, այլ տնտեսական, մշակութային, էկոլոգիական, քաղաքակրթական առկա բազմաթիվ խնդիրներ։
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի...
Posted by Artak Tovmasyan on 2021 թ. հունվարի 29, ուրբաթ