Ադրբեջանի բանակին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Քարվաճառում. կա երկու զոհ
ԱրցախԱդրբեջանի բանակին պատկանող ռազմական մեքենան վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում` Մռավ լեռան ուղղությամբ (Քարվաճառ): Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զոհվել է երկու զինծառայող՝ Ռամիզ Մուստաֆաևը և Ալիխան Գարագոզովը: