Լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են (տեսանյութ)
SocietyԼրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են: Այս մասին Սարգսյանն ահազանգել է Ֆեյսբուքյան իր էջում և կից հրապարակել տեսանյութ:
«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,- գրել է լրագրողը:
Հիշեցնենք, որ լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ երեկ Եռաբլուրում վեճի էր բռնվել Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի խոսքերը պաստառին գրած։