«Այդ լուսանկարները մեզ հետ որևէ կապ չունեն»․ գնդապետ Ավթանդիլյանը չի՞ եղել ռեստորանում
ՀասարակությունԵրեկ` հունվարի 29-ին, ԼՈՒՐԵՐ.com-ը, հղում անելով Տելեգրամի «Mediaport» ալիքին, գրել էր, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը՝ Արմեն Ավթանդիլյանը, Դավթաշեն թաղամասում գտնվող «Պոլկովնիկի մոտ» ռեստորանում է:
Հոդվածի վերահրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց գնդապետ Ավթանդիլյանի վարորդը, ով ներկայացավ Կոշկարյան Սիրեկան անունով:
Վերջինս հերքեց տարածված տեղեկությունը` նշելով. «Համացանցում սխալ տեղեկություն է պտտվում, նման բան չկա»:
Վարորդի խոսքով` լուսանկարում պատկերված ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենան չի պատկանում Արմեն Ավթանդիլյանին:
«Այն լուսանկարները, որոնք համացանցում շրջանառվում են, մեզ հետ որևէ կապ չունեն, ոչ մեքենան է մեզ պատկանում, ոչ էլ այդ համարանիշները։ Գնդապետ Ավթանդիլյանն այդ մեքենայից երբեք չի օգտվել»,- ընդգծեց գնդապետի վարորդը։