Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» կխաղա «Գրանադայի» հետ
Սպորտ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կխաղան «Գրանադայի» հետ, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը, իսկ հանդիպումները պետք է անցկացվեին փետրվարի 2-ին, 3-ին և 4-ին: «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Գրանադայի» հետ:
Մյուս խաղերում «Բետիսը» Սևիլիայում հյուրընկալելու է Բիլբաոյի «Ատլետիկին», «Լևանտեն» սեփական հարկի տակ կհանդիպի «Վիլյառեալի» հետ, իսկ «Սևիլիան»՝ «Ալմերիայի» հետ: