«Լիոնը» հաղթեց «Բորդոյին»՝ գլխավորելով Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը
ՍպորտՖրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Լիոնի» ֆուտբոլիստները սեփական դաշտում հաղթեցին «Բորդոյին»:
Լիոնում կայացած խաղն ավարտվեց 2:1 հաշվով: Հաղթողների կազմից գոլեր խփեցին Կառլ Տոկո-Եկամբին և Լեո Դուբուազը: «Բորդոյի» կազմից գոլի հեղինակ դարձավ Սամուել Կալուն։
«Լիոնը» վաստակեց 46 միավոր և դուրս եկավ առաջին հորիզոնական։ Նրան հաջորդում են «ՊՍԺ»-ն և «Լիլը», որոնցից յուրաքանչյուրն ունի 45 միավոր և մեկ պահուստային խաղ: «Բորդոն», 32 միավորով, յոթերորդն է: