«Բավարիան» հետ է կանչել վարձավճարով «Նյուրնբերգում» խաղացող Սարպրիտ Սինգհին
SportՄյունխենի «Բավարիան» հետ է կանչել «Նյուրնբերգում» վարձավճարով խաղացող Նոր Զելանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Սարպրիտ Սինգհին, հայտնում է Գերմանիայի գործող չեմպիոնի կայքը: Այս մրցաշրջանի սկզբից Սինգհը խաղացել է «Նյուրնբերգում» և բոլոր մրցաշարերում ակումբի կազմում կարողացել է անցկացնել 12 հանդիպում: 21-ամյա կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել «Բավարիայի» հիմնական կազմում, ինչպես նաև վեց խաղ ու մեկ գոլ ունի Նոր Զելանդիայի առաջին թիմի կազմում:
Նշվում է նաև, որ Մյունխենի «Բավարիայի» մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Լեոն Դայակուն, կարիերան կշարունակի Բեռլինում գործող «Ունիում»: Մայրաքաղաքային թիմը 19-ամյա հարձակվողին վարձավճարով վերցրել էր մինչ մրցաշրջանի ավարտը`հետագայում գնման հնարավորության տարբերակով: