Հայտնի բլոգերի որդին մահացել է լոգարանում՝ հեռախոսը ձեռքից ջրի մեջընկնելու հետևանքով
ДосугԳեղարվեստական բլոգեր Անաստասիա Սոսնովսկայայի որդին մահացել է լոգարանում՝ լիցքավորող սմարթֆոնից էլեկտրական հոսանքահարվելու հետևանքով։ Այս մասին գրել է ինքը՝ բլոգերը, Ինստագրամի իր էջում:
Ողբերգությունը, նրա խոսքով, տեղի է ունեցել հունվարի 10-ին:
«Դա էլեկտրական հարված էր: Լոգարանում: Լիցքավորվող հեռախոսից: Լիցքավորվող փոքրիկ iPhone 4S֊ը մեկ վայրկյանով ընկել էր նրա փորին: Որդուս հաջողվել էր այն նետել հատակին, բայց արդեն շատ ուշ էր», - գրել է Սոսնովսկայան: Բլոգերը ծնողներին զգուշացրել է, որ թույլ չտան երեխաներին իրենց հետ լոգարան սմարթֆոններ տանել, քանի որ նրանք չգիտեն, թե որքանով է դա վտանգավոր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թաիլանդի Նախոն Ռատչասիմա նահանգի բնակիչը մահացել է անկողնում՝ իր բջջային հեռախոսը լիցքավորելու ժամանակ: Անկողնում պառկած տղամարդուն հայտնաբերել է նրա հարազատը՝ կրծքին սեղմած հեռախոսը, որը դեռ միացված էր պատի վարդակին: