Գելենջիկում գտնվող «պալատը» հյուրանոցային համալիր է
LeisureԳելենջիկի «պալատը», որի մասին հիշատակվում է Ալեքսեյ Նավալնիի հրապարակման մեջ, կառուցվում է որպես հյուրանոց, «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Ռոգատկինին հայտնել է կառույցի սեփականատիրոջ ներկայացուցիչը:
«Սա հյուրանոց է՝ սենյակներով, ընդհանուր տարածքներով, լողավազանով», - ասել է շինարարը։ Ըստ զեկույցի, այդտեղ կկառուցվի «շատ թանկ հյուրանոց հարուստ մարդկանց համար», որը, ըստ սեփականատերերի, նման կլինի Սոչիի շքեղ Rodina հյուրանոցին: «Երբ որ շենքի սեփականատերերը հարկ կհամարեն, կկազմակերպենք մամուլի ասուլիս»,֊ասել է սեփականատիրոջ ներկայացուցիչը։ Լրագրողը հավելել է, որ շենքը ավելի քան 10 տարի է, իրենից ներկայացնում է շինհրապարակ, և օբյեկտը վերավաճառվել է մի քանի անգամ: Շենքի անվտանգության աշխատակիցը հավելել է, որ ինքը տասը տարի աշխատում է այս տարածքում, բայց «երբեք չի տեսել Վլադիմիր Պուտինին»: