ԼՂ հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել գործակցությունը. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան
RussiaԼեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել երկխոսությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են, ՌԴ արտգործնախարարի ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին: Դա գործակցության ևս մի օրինակ է»,- նշել է դեսպանը: