ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

Տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

Հասարակություն

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:
Իր ներածական խոսքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարտական գործողությունների ընթացքում զոհված ոստիկանների ընտանիքների ու վիրավորված ոստիկանների խնդիրները, որոնց պետք է տրվեն լուծումներ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծանր ու լարված ժամանակահատվածում ոստիկանության, մասնավորապես՝ Ոստիկանության զորքերի ու ՊՊԾ գնդի ծառայողներին՝ բարեխիղճ աշխատանքի ու բարձր պատասխանատվության համար:

2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Նշվեց, որ, չնայած համավարակով ու ռազմական դրությամբ պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։

Մասնավորապես, հաշվետու շրջանում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 1,4 տոկոսով։

Գրանցված դեպքերի հիմնական բաժինը կազմում են ոչ մեծ (55,3 տոկոս) և միջին ծանրության (28,2 տոկոս) դեպքերը, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, բնակարանային գողությունների, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։

Ցավոք, որոշ աճ է արձանագրվել սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերով։

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք, նախորդ տարի՝ 8-ը։

2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1.114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են։

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքների արդյունքում պատահարների թիվը նվազել է 783-ով, վիրավորներինը՝ 955-ով, միևնույն ժամանակ՝ զոհերի թիվը աճել է 7-ով։

Տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.922 ծառայողական քննություն, արդյունքում՝ կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները:

Լավագույնի կոչման ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը
Ամենադիտված