Իրանը «բավարարված է Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմամբ». Զարիֆ
ԻրանԻրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը «գոհ է Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմամբ», հաղորդում է Mehr-ը: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը Նախիջեւանի Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ:
«Գոհունակություն հայտնելով Բաքվից տարածաշրջանային իր ուղեւորության սկզբի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում դրա ավարտի կապակցությամբ՝ նա օկուպացված տարածքների ազատագրումը բնութագրել է որպես իրադարձություն, որն ուրախացրել է Իրանի Իսլամական Հանրապետությանը, թեեւ որոշ մարդիկ զոհվել են դրա հետ կապված», - հաղորդում է լրատվական գործակալությունը:
Զարիֆը նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը՝ ապագայում նմանատիպ հակամարտությունների կրկնությունը կանխելու համար: