Քաջարանում «ՈւԱԶ»-ը 50 մ գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է
Արտակարգ ՊատահարՀունվարի 30-ին՝ ժամը 15։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գիրաթաղ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 50 մետր)․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։