Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։
Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։
Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։
Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»։
Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։ Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների...
Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 31 января 2021 г.