Հայաստանում գործող կուսակցությունները, չնչին բացառությամբ, գործում են որպես քաղաքական աղանդներ. Ավետիք Իշխանյան
БлогосфераՀայաստանում գործող կուսակցությունները, չնչին բացառությամբ, գործում են որպես քաղաքական աղանդներ, ուր աղանդի անդամները անվերապահորեն հնազանդվում և երկրպագում են իրենց կուռքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հնազանդությունը կախված է, որպես կանոն կուռքի ֆինանսական միջոցներից, չէ՞ որ նա է «պահում» ինչպես կուսակցությունը, այնպես էլ անդամների ոչ միայն քաղաքական բարեկեցությունը։ Բայց Հայաստանում գործում են նաև տոտալիտար կուսակցական աղանդներ, որտեղ առաջնայինը ոչ այնքան փողն է, որքան կրոնական ջերմեռանդության մակարդակի հավատն ու երկրպագությունը կենդանի աստծո նկատմամբ։ Այսպիսին է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած տոտալիտար աղանդը (ՀՀՇ-ՀԱԿ) :Աղանդավորները, ուշադիր, ցերբերների պես հսկում են լրատվական դաշտը և երբ իրենց սուր տեսողությամբ և հոտառությամբ նկատում, թեկուզ չնչին քննադատություն իրենց կենդանի աստծո հասցեին, բացում են իրենց «հազարամյա» երախը անեծքներ, հայհոյանքներ ու լուտանքներ թափում ընդդիմախոսի հասցեին։
Ինչպես ԽՍՀՄ տարիներին մարքս-լենինյան ուսմունքի գիտակներն անգիր գիտեին, Մարքսի, Էնգելսի, Լենինի, Ստալինի որ գրքի, որ էջի, որ տողում, ինչ «հանճարեղ» մտքեր են գրված և այդ մտքերը պետք է ընդունել, որպես բացարձակ ճշմարտություն, այնպես էլ լևոնական առաքյալ և գաղափարախոս Աշոտ Ճաղարյանը, իմ «Հանուն խաղաղության» հոդվածից ինքնասպանության եզրին հասած, ինձ հայհոյախառն պատասխանում է, հղումներ անելով կուռքի քաղաքական հիշողություններին, որպես աստվածային ճշմարտություն։ Առաքյալ Աշոտ Ճաղարյանին, աղանդին հատուկ անեծքներով, հայհոյանքներով և լուտանքներով արձագանքում են աղանդի բոլոր ներկայացուցիչները, բայց հատկապես աղանդի Մարիամ Մակդաղինացին (ներող եղեք իրական քրիստոնյա-հավատացյալներ, համեմատության համար)՝ Լիզա Սարգսյանը, ով երբ բացում է իր հայհոյախառն բերանը, համոզված եմ, որ շուրջը գարշահոտություն է տարածվում։
Աղանդավորներները չունենալով անձնական միտք, կարծիք, առաջնորդվում են աղանդա-ընտանիքա-ազգակցական միասնական կարծիքով։ Նրանց համար անպատկերացնելի է, որ որևէ մեկը կարող է ինքնուրույն մտածել, գործել, հակադրվել, բայց և չթշնամանալ ազգականների, բարեկամների, ընկերների հետ։ Աղանդավորներից ոմանք եղել են հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ուսանողներից։ Ցավում եմ, որ նրանք հորիցս չեն սովորել ամենակարևոր պատգամը՝ «ինքնուրույն մտածել, ստեղծագործել»»,- գրել է Իշխանյանը։