Սալահի դուբլն օգնեց «Լիվերպուլ»-ին հաղթել
ՍպորտԱնգալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ը մրցեց «Վեստ Հեմ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրգեն Կլոպւ սաները կարողացան առավելության հասնել 1:3 հաշվով: «Լիվերպուլ»-ից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժորժինյո Վեյնալդուն: «Վեստ Հեմ»-ի հեղինակության գոլը խփեց Քրեյգ Դոուսոնը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է 40 միավորով, իսկ «Վեստ Հեմ»-ը` 35 միավորով 5-րդը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Մանչեսթեր Սիթի»-ն է, որն ունի 44 միավոր: