Հետախուզությունը տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱրծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ որպես զինվորական մինչև վերջին պահն էլ պարտավոր էր հավատալ, որ հաղթելու ենք, չի եղել պահ, որ մտածի՝ պարտվելու ենք. «Ես իրավունք չունեի զինվորներին չհավատալու: Ամենօրյա հերոսությունների պատմությունները ես զինվորներից եմ վերցրել: Անգամ կային, երբ ես կորցրած ընկերներիս կամ այլ պատճառներից ելնելով՝ լինում էի տխուր, անտրամադիր, ամենածանր թեժ կետերից ես զանգեր էի ստանում, և ինձ ասում էին, որ եթե նույնիսկ վաղը պիտի պատերազմը ավարտվի, ասուլիսներին դրա մասին մի հայտնիր, որովհետև դա կոտրում է մարտի դաշտ գնացող զինվորի ոգին. վաղը ինչ ուզում ա լինի, դուխ տուր, խնդրում եմ տենց մի խոսա»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև ասաց, որ երբ գտնում էր Քարվաճառում և հայտնում էր, որ ճանապարհը անվտանգ էր, իր դեմ որս կար կազմակերպած. «Ես ասեի՝ Հադրութում եմ, հեռախոսս չանջատեի, ու արկը գար ինձ խփե՞ր: Երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով անցնում եմ և անվտանգ է, ես այդ պահին գիտեի, որ ինձ վրա որս կա կազմակերպված. հետախուզությունը ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել: 3 հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես ուրիշ մեքենա եմ նստել, որ ինձ չխոցեն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: