Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում մեկ վայրկյան չեմ տեսել. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱննա Հակոբյանին պատերազմի ընթացքում մեկ վայրկյան չեմ տեսել: Այս մասին Yerkir.am-ին ասաց Արծրուն Հովհաննիսյանը. «2-3 անգամ, երբ ես եղել եմ հրամանատարական կետում, Աննա Հակոբյանին չեմ տեսել, որևէ կնոջ չեմ տեսել, որը որ զինվորական չի եղել»,- ընդգծեց նա:
Հովհաննիսյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչ է մտածում Աննա Հակոբյանի կողմից ջոկատ կազմելու ու Արցախ մեկնելու մասին՝ նշելով, որ դա քաղաքական հարց է, քաղաքական հարցերին չի պատասխանելու:
Լրագրողի այն հարցին, թե պաշտոնատար անձանցից Արցախում ում է տեսել, Արծրուն Հովհաննիսյանը ևս չպատասխանեց, ասելով՝ չգիտեմ: