Եթե չլինեին Վլադիմիր Պուտինի ջանքերը, պատերազմը Լեռնային Ղարաբաղում կշարունակվեր մինչ օրս․ Մեդվեդև
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար այլընտրանքային էր։ Եթե չլինեին այդ ջանքերը, հակամարտությունը կշարունակվեր մինչ օրս, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես տեսնում եմ, և Ադրբեջանը, և Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին», - ասել է Մեդվեդևը լրագրողներին տված հարցազրույցում: «Այսպիսով՝ նոյեմբերի 9-ին թեժ փուլը դադարեցնելուց հետո իրավիճակը հիմնականում հանդարտվեց, և սա է ամենակարևորը: Մահեր չկան, և զարգացման հնարավորություններ կան»,֊ասել է Մեդվեդևը: Այժմ, նրա համոզմամբ, տնտեսական համագործակցության զարգացման բոլոր հնարավորությունները կան՝ «բնականաբար, պահպանելով աշխատանքի որոշակի պարամետրեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը», - հավելել է Մեդվեդևը: