Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

«Հեռանում եմ մաքուր խղճով». Ստեփանակերտի թատրոնի ղեկավարը ազատման դիմում է գրել

Բլոգոսֆերա

Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև.

«Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին։

Հինգ հետաքրքիր, բայց դժվար ու մաքառումով լի տարիներ, բազմաթիվ խոչընդոտներով, բայց պայքարի ոգով հարուստ, դիտավորյալ խանգարողներով, բայց և աջակցող, թև ու թիկունք լինող մարդկանցով տարիներ, հուսահատության և ոգևորության, սիրո և համերաշխության տարիներ...

Այս շարքը երկար է, ասելիքս նույնպես, բայց կուզեմ, որ բառերի փոխարեն խոսեն արդեն հիշողություն դարձած աշխատանքները, որոնք կերտվել են իմ թիմի քրտնաջան ու նվիրական աշխատանքի արդյունքում...

Ես շնորհակալ եմ մարդկանց, ովքեր վստահել ու հավատացել են ինձ , ովքեր աշխատել և պայքարել են ինձ հետ միասին, ովքեր լսել ու աջակցել են իմ բոլոր նախաձեռնություններին, ովքեր անհամբեր սպասել և ուրախացել են թատրոնի հաջողություններով։

Շնորհակալ եմ անգամ նրանց, ովքեր քննադատել ու երբեմն նաև խոչընդոտել են. դուք ինձ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն եք տվել...

Շնորհակալ եմ Ստեփանակերտի թատրոնի հարազատ կոլեկտիվ խենթ ու խելառ օրերի ու տարիների համար, դժվար ու հուսահատ, ուրախ ու երջանիկ օրերի համար, կկարոտեմ։

Շնորհակալ եմ Մշակույթի բոլոր չորս նախարարներին` Նարինե Աղաբալյան, Սերգեյ Շահվերդյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Լուսինե Ղարախանյան. ձեր բոլորի հետ էլ կառուցողական և հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել և նախաձեռնել։

Շնորհակալ եմ իմ ամենասիրելի հանդիսատեսին (Արցախի հանդիսատես դու ուրիշ ես), թատրոնի յուրաքանչյուր ներկայացումը տոնի վերածելու համար, ձեր հավատարմության, սիրո ու ազնվության, անհամբերությամբ նոր ներկայացումներին սպասելու համար... կկարոտեմ անչափ։

Ես հեռանում եմ բաց ու մաքուր խղճով. երբևէ դիտավորյալ որևէ արարք, որը կարող էր ի վնաս լինել որևէ մեկին կամ որևէ գործի, չեմ գործել։

Թող ներեն մարդիկ, որոնց, գուցե, ոչ գիտակցաբար նեղացրել եմ կամ վիրավորել, հավատացեք, ցանկանությունս միայն հանուն թատրոնի բարօրության գործելն է եղել...

Այո, ճանապարհը կանաչ չէր, ավելին, անհարթ ու քարքարոտ էր և այն հաղթահարելու ընթացքը միշտ չէ, որ սահուն է եղել, բայց սերն առ թատրոն, առ հայրենիք, առ ժողովուրդ ուժ ու կորով է ներշնչել մեզ աշխատելու...

Այսօր մեր բոլորի հոգին ու սիրտն էլ առաջվանը չէ, մեր բոլորի երզանքներն ու նպատակները էլ առաջվանը չեն, մենք էլ էլ առաջվանը չենք...

Երազանք դարձավ Արցախը և նրան ավելի լավը դարձնելու մեր բոլորի մեծ ու փոքր նպատակները...

Եվ ինչպես ասում է Հելգասոնը՝ պատերազմը սպանում է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել։

Բայց մենք ապրելու ուժ կգտնենք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված