ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան 

700 հոգանոց զինված խմբեր՝ Երևանի փողոցներում. ովքեր և ինչու են հավաքագրել նրանց

Հասարակություն

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվել են շուրջ 700 քաղաքացիներ:

Նման որոշում մեկ տարի առաջ կայացրել է ՀՀ կառավարությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած ՀԿ-ն իր մասնակցությունը ևս ունեցել է քաղաքացիների ընտրման և հավաքագրման հարցում, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ 700 քաղաքացիներից շուրջ 200-ը Ոստիկանության ծառայողներ են, 500-ը՝ քաղաքացիական անձինք, որոնցից մոտավորապես 50-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

«Իրենք ընտրվել են բավականին երկար մրցույթից հետո, այսինքն՝ եղել է փաստաթղթերի ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ակադեմիան, առողջական ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ռազմաբժշկական հանձնաժողովը, ֆիզկուլտուրայի ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ակադեմիան, այնուհետև թեսավորմամբ՝ IQ, որը կրկին Ոստիկանության ակադեմիան է իրականացրել: Այնուհետև եղել է հարցազրույցի փուլ, որն իրականացրել են հարցազրույցի համար կազմված 7 հանձնաժողովները: Ամեն հանձնաժողովում եղել է մեկ ներկայացուցիչ միջազգային այն կազմակերպություններից, որոնք ֆինանսավորում են այս ռեֆորմը, մեկ ներկայացուցիչ Քաղացիական հասարակության կազմակերպություններից, մյուսները ՀՀ պետական հիմնարկներից՝ Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, Ոստիկանության ակադեմիա: Քաղհասարակության 7 տեղերից 2-ը եղել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչներ, 2-ը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, 2-ը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայից և 1-ը «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունից»,- մանրամասնում է Իոաննիսյանը:

Գործընթացը ղեկավարում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը, որի ղեկավարը վարչապետն է. «Ամռանը բաց մրցույթով ընտրվել են ՀԿ-ների ներկայացուցիչներ և այդ համակարգող խորհրդում 4 ներկայացուցիչ կա, որոնք, բնականաբար, փոքրամասնություն են»:

Ըստ Իոաննիսյանի՝ նախագծով լինելու են Ոստիկանության ծառայողներ, որոնց համար առաջնայինը լինելու է օրենքի պահպանումը և քաղաքացիներ, որոնք փոխելու են ոստիկանների նկատմամբ վերաբերմունքը:

«Հիմա մենք ունենք վերաբերմունք, որտեղ ոստիկանը ընկալվում է որպես պատժող և դրա համար մայրուղիներին, երբ վարորդները ՃՈ տեսուչներ են տեսնում, լուսարձակներով հասկացնում են միմյանց, որ զգուշանան, այսինքն՝ ոստիկանը ընկալվում է որպես թշնամի: Այս նոր նախաձեռնությամբ՝ քաղաքացիները ոստիկանին կընկալեն որպես ընկեր, մարդ, որ ճանապարհին է ոչ թե տուգանելու, այլ օգնելու և աջակցելու համար»,- կարծում է Իոաննիսյանը:

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հակադարձում է Իոաննիսյանին՝ քաղաքացին ոստիկանին գործընկեր չի դիտարկելու այնքան ժամանակ, քանի դեռ չկա ֆունկցիոնալ փոփոխություն. «ՀՀ-ն պետք է ունենա 24-ժամյա պարեկային ծածկվածություն, այսինքն՝ ահազանգի ստացումից 2-4 րոպե հետո, եթե չկան օբյեկտիվ խոչընդոտներ, պարեկային ծառայողը պիտի լինի դեպքի վայրում: Ծառայությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ ոստիկանությանը բնորոշ ֆունկցիաներ: Իսկ, եթե ծրագիրը չի իրականացնելու նշված կետերը, ապա արդյունավետությունը լինելու է մեկշաբաթյա: Պարեկային ծառայությունը պետք է լինի Ոստիկանության ամբողջ սպայակազմի կադրային էլիտայի սինթեզման օղակը, իսկ դա շարքային ոստիկանի աշխատանք է: Իհարկե, տեսանելի կլինի, աչք շոյող կլինի, արտասահմանյան պարեկային ծառայություններիի նման կլինի, բայց բովանդակային առումով  փոփոխության չի նկատվի»:

«Պետության նկատմամբ հանրային նոր վերաբերմունքի ձևավորման գործընթացը» տեսնելու ենք հունիսից, սակայն, ըստ Քոչարյանի, նոր Պարեկային ծառայությունը ՀՀ անվտանգության երաշխիքը չէ. «Այս 700 քաղաքացիները լուծելու են  հասարակական անվտանգության ապահովման խնդիրները: Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ նաև արտաքին-քաղաքական անվտանգությունը, որն այս պարագայում բացառված է»:

Նախկին փոխոստիկանապետի համոզմամբ՝ նոր Պարեկային ծառայությունը ոչ թե ամբողջովին, այլ մասամբ պիտի փոխարինի ՃՈ-ին. «Երևան քաղաքում անպայման պետք է լինի ՃՈ մասնագիտացված ստորաբաժանում, որովհետև դեպքերն ու պատահարները շատ են և պարեկներին չպիտի ծանրաբեռնեն ՃՏՊ-ների գործերի քննությամբ: Լիարժեք պարեկային ծառայությունը պահանջում էր 50 մլն դոլարից ավելի: Եթե անցել են մասնակի լուծումների, դա այն պարեկային ծառայությունը չէ, որի մասին խոսվել է շուրջ 2.5 տարի: Կարելի է ստեղծել շարային ստորաբաժանում, տալ պարեկային ֆունկցիաներ, և ասել՝ պարեկային նոր ծառայություն կա՝ նոր համազգեստով և նոր մեքենայով»:

Նշենք, որ Երևանից բացի նոր Պարեկային ծառայություն նախատեսվում են նախ Շիրակի և Լոռու մարզում, որից հետո ամբողջ Հանրապետությունում:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան
Ամենադիտված