Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան Փլատակների տակից ևս մեկ դի է հայտնաբերվել. ԱԻ փոխնախարար Վտանգավոր է արդյոք պայթյունից հետո տարածվող թանձր ծուխը. պարզաբանում է ԱԻՆ փոխնախարարը Բժշկական կենտրոններում են մնում 24 քաղաքացի, նրանց վիճակը միջին ծանրության է ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվել է 20 մարդ դիմել է ԱԻՆ-ին` ասելով, որ չի գտնում իր հարազատին. նախարար Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ Ցավ եմ ապրում, որ հայրենիքը կորցրեց նման գեներալի, ով իր ուսադիրները վաստակեց պատերազմի դաշտում Հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Նոր կադրեր՝ Սուրմալուից․ հրշեջները փորձում են մարել կրակը 

700 հոգանոց զինված խմբեր՝ Երևանի փողոցներում. ովքեր և ինչու են հավաքագրել նրանց

Հասարակություն

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվել են շուրջ 700 քաղաքացիներ:

Նման որոշում մեկ տարի առաջ կայացրել է ՀՀ կառավարությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած ՀԿ-ն իր մասնակցությունը ևս ունեցել է քաղաքացիների ընտրման և հավաքագրման հարցում, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ 700 քաղաքացիներից շուրջ 200-ը Ոստիկանության ծառայողներ են, 500-ը՝ քաղաքացիական անձինք, որոնցից մոտավորապես 50-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

«Իրենք ընտրվել են բավականին երկար մրցույթից հետո, այսինքն՝ եղել է փաստաթղթերի ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ակադեմիան, առողջական ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ռազմաբժշկական հանձնաժողովը, ֆիզկուլտուրայի ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ակադեմիան, այնուհետև թեսավորմամբ՝ IQ, որը կրկին Ոստիկանության ակադեմիան է իրականացրել: Այնուհետև եղել է հարցազրույցի փուլ, որն իրականացրել են հարցազրույցի համար կազմված 7 հանձնաժողովները: Ամեն հանձնաժողովում եղել է մեկ ներկայացուցիչ միջազգային այն կազմակերպություններից, որոնք ֆինանսավորում են այս ռեֆորմը, մեկ ներկայացուցիչ Քաղացիական հասարակության կազմակերպություններից, մյուսները ՀՀ պետական հիմնարկներից՝ Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, Ոստիկանության ակադեմիա: Քաղհասարակության 7 տեղերից 2-ը եղել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչներ, 2-ը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, 2-ը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայից և 1-ը «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունից»,- մանրամասնում է Իոաննիսյանը:

Գործընթացը ղեկավարում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը, որի ղեկավարը վարչապետն է. «Ամռանը բաց մրցույթով ընտրվել են ՀԿ-ների ներկայացուցիչներ և այդ համակարգող խորհրդում 4 ներկայացուցիչ կա, որոնք, բնականաբար, փոքրամասնություն են»:

Ըստ Իոաննիսյանի՝ նախագծով լինելու են Ոստիկանության ծառայողներ, որոնց համար առաջնայինը լինելու է օրենքի պահպանումը և քաղաքացիներ, որոնք փոխելու են ոստիկանների նկատմամբ վերաբերմունքը:

«Հիմա մենք ունենք վերաբերմունք, որտեղ ոստիկանը ընկալվում է որպես պատժող և դրա համար մայրուղիներին, երբ վարորդները ՃՈ տեսուչներ են տեսնում, լուսարձակներով հասկացնում են միմյանց, որ զգուշանան, այսինքն՝ ոստիկանը ընկալվում է որպես թշնամի: Այս նոր նախաձեռնությամբ՝ քաղաքացիները ոստիկանին կընկալեն որպես ընկեր, մարդ, որ ճանապարհին է ոչ թե տուգանելու, այլ օգնելու և աջակցելու համար»,- կարծում է Իոաննիսյանը:

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հակադարձում է Իոաննիսյանին՝ քաղաքացին ոստիկանին գործընկեր չի դիտարկելու այնքան ժամանակ, քանի դեռ չկա ֆունկցիոնալ փոփոխություն. «ՀՀ-ն պետք է ունենա 24-ժամյա պարեկային ծածկվածություն, այսինքն՝ ահազանգի ստացումից 2-4 րոպե հետո, եթե չկան օբյեկտիվ խոչընդոտներ, պարեկային ծառայողը պիտի լինի դեպքի վայրում: Ծառայությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ ոստիկանությանը բնորոշ ֆունկցիաներ: Իսկ, եթե ծրագիրը չի իրականացնելու նշված կետերը, ապա արդյունավետությունը լինելու է մեկշաբաթյա: Պարեկային ծառայությունը պետք է լինի Ոստիկանության ամբողջ սպայակազմի կադրային էլիտայի սինթեզման օղակը, իսկ դա շարքային ոստիկանի աշխատանք է: Իհարկե, տեսանելի կլինի, աչք շոյող կլինի, արտասահմանյան պարեկային ծառայություններիի նման կլինի, բայց բովանդակային առումով  փոփոխության չի նկատվի»:

«Պետության նկատմամբ հանրային նոր վերաբերմունքի ձևավորման գործընթացը» տեսնելու ենք հունիսից, սակայն, ըստ Քոչարյանի, նոր Պարեկային ծառայությունը ՀՀ անվտանգության երաշխիքը չէ. «Այս 700 քաղաքացիները լուծելու են  հասարակական անվտանգության ապահովման խնդիրները: Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ նաև արտաքին-քաղաքական անվտանգությունը, որն այս պարագայում բացառված է»:

Նախկին փոխոստիկանապետի համոզմամբ՝ նոր Պարեկային ծառայությունը ոչ թե ամբողջովին, այլ մասամբ պիտի փոխարինի ՃՈ-ին. «Երևան քաղաքում անպայման պետք է լինի ՃՈ մասնագիտացված ստորաբաժանում, որովհետև դեպքերն ու պատահարները շատ են և պարեկներին չպիտի ծանրաբեռնեն ՃՏՊ-ների գործերի քննությամբ: Լիարժեք պարեկային ծառայությունը պահանջում էր 50 մլն դոլարից ավելի: Եթե անցել են մասնակի լուծումների, դա այն պարեկային ծառայությունը չէ, որի մասին խոսվել է շուրջ 2.5 տարի: Կարելի է ստեղծել շարային ստորաբաժանում, տալ պարեկային ֆունկցիաներ, և ասել՝ պարեկային նոր ծառայություն կա՝ նոր համազգեստով և նոր մեքենայով»:

Նշենք, որ Երևանից բացի նոր Պարեկային ծառայություն նախատեսվում են նախ Շիրակի և Լոռու մարզում, որից հետո ամբողջ Հանրապետությունում:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան Սուրմալուում տարհանման ժամանակ քանոն նվագող աղջիկը իր արարքն արդարացնող գրառում է արելՓլատակների տակից ևս մեկ դի է հայտնաբերվել. ԱԻ փոխնախարար Վտանգավոր է արդյոք պայթյունից հետո տարածվող թանձր ծուխը. պարզաբանում է ԱԻՆ փոխնախարարը Բժշկական կենտրոններում են մնում 24 քաղաքացի, նրանց վիճակը միջին ծանրության է Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է «Սուրմալու»-ում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են. ԱԻՆ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվել է ԱՄՆ դեսպանատան զգուշացումը, Փաշինյանի հանձնարարությունն ու ահաբեկչությունների մասին ահազանգերը 20 մարդ դիմել է ԱԻՆ-ին` ասելով, որ չի գտնում իր հարազատին. նախարար Թուրքի տուն եմ վառում, էն թուրքի, որը սպանել է քո ախպերներին. Աղավնոյի բնակիչը հրդեհել է իր տունը Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ Սարոյանը հետաձգեց ամուսնանալը և մեկնեց Արցախ՝ պաշտպանելու Հադրութը․ Գագիկ Մելքոնյան Սարոյանի անցած ճանապարհը բոլորին է հայտնի, մեծ ցավ է, որ կորցրեցին ազգային հերոսի Ցավ եմ ապրում, որ հայրենիքը կորցրեց նման գեներալի, ով իր ուսադիրները վաստակեց պատերազմի դաշտում Հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Թեև նախկինում հնչած ահազանգերը եղել են կեղծ, սակայն ԱԻՆ-ը իրականացնում է բոլոր գործողությունները Լավ, սրա իմաստը որն է․ Զոհրաբ ԵգանյանՆոր կադրեր՝ Սուրմալուից․ հրշեջները փորձում են մարել կրակը Փլատակների տակից փրկարարները գտել են ևս 1 քաղաքացու դիՊայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում «Ավելի քան վստահ եմ, որ իր տունն այրած մեր հայրենակիցը ուշ թե շուտ փոխհատուցում ստանալու է»․ Մելիք-Շահնազարյան Հարևաններն արդեն քանի ամիս ա` սիրուն խուճապ են քցում ուզած պահի․ Սամվել Մարտիրոսյան Վարդագույնը՝ կապույտի համադրությամբ․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը Տեսչական մարմինը՝ «Սուրմալու» տոնավաճառում արձանագրված խախտումների մասին Մի քանի հոգու փլատակների տակից հանել են, փառք Աստծու, չեն մահացել Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից 10 մարդու են հանել Պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած Լավ ա՝ չմահացա, երկու թոռներս հետս էին, չհասկացա էլ՝ ինչ եղավ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում ժամը 18։00-ի դրությամբ բուժկենտրոններից դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ըՀրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողությունները. ՔԿ խոսնակՄասնագետը հայտնել է՝ ինչու չի կարելի հաճախ օճառով լոգանք ընդունելՄետրոյի կայարաններում, կարևորագույն պետական օբյեկտներում պայթուցիկ կա. ԱԻՆ-ն ահազանգում էԵրևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են. ռումբի ահազանգ կա. խոսնակՕպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ բարդ.ներգրավվել է ծանր տեխնիկա.Փրկարար ծառայության տնօրենՓորձագետը գնահատել է`ինչպիսին կլինի ռուբլու փոխարժեքը աշնանըՏարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի. Առողջապահության նախարարությունԵգիպտոսում եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդՍուրեն Մանուկյանը կալանավորվեցՄասնագետը նշել է՝ ինչպես շոգ եղանակին խուսափել սրտի կաթվածից Պայթյունի հետեւանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է. Արմեն ՓամբուխչյանՊայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում. ԱՆՆԱՏՕ-ի երկրները խնդրել են ԱՄՆ-ին արագացնել իրենց զենքի մատակարարումը․ Washington Post5-ամյա աղջիկ է վերակենդանացման բաժնում. մանրամասներ՝ Սուրմալուի պայթյունից տուժածների մասին Փլատակների տակ մարդիկ, վիրшվորներ, զпհեր. տեսանյութ 21+ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա, պայթուցիկները դեռ շարունակում են պայթել. ԱԻՆ«Էս սրբությունը չեմ կարա ուրանամ 8 կամ 10 միլիոնի համար» .Աղավնոյում այրեցին առաջին տունը (տեսանյութ)
Ամենադիտված