Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում. Արամ Ա Հայտնի է, թե ինչու է Վանեցյանը մեկնել երկրից Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի արած հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հռչակումը շրջադարձային էր ողջ հայության համար. ոստիկանապետ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է. Ծառուկյան Հայաստանի հետ դելիմիտացիան ու դեմարկացիան չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա․ Բեգլարյան Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների վրա. ՀՀ ՄԻՊ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է. Առուշ Առուշանյան 

Սա պետության կորստի ճանապարհն է․ Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Երեկ Շուշան Պետրոսյանը շատ զգացական, կասեի՝ գրողական մի գրառում էր արել. ռմբակոծությունից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շոշ գյուղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, Հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցավ, բաց վերք, որը կփակվի միայն մեր հավաքական վերադարձով, մեր խլված տունն ու դավաճանված Հայրենիքը վերագտնելով:
 
Այս պատկերը, ողբերգության հույզն ու ապրումն անգամ բառերի, մեկնության կարիք չունի. ամեն բան այնքան հասկանալի է, ցավալիորեն հոգեմաշ:
 
Բայց՝ ոչ: Երևի շատերն են տեսել այս գրառման տակ «հայերի» մտքի թռիչքը, անձնական վիրավորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում ֆբ-ում, աներևակայելի, կենդական ազդակներին հագուրտ տալով՝ հայհոյախոսում է: Էս էն տեսակն է, որ քյաբաբի ու խաշլամայի արանքում մայրերի, օջախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պես, չբավարարված որձի վավաշոտ հայացքով փեշ է փնտրում: Դրա գրառումը մի քանի տասնյակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնյակ նոր գրառումներ, ու, ցավալիորեն, նրանց մեջ մեծաթիվ են կանայք: Կարդում եմ ու շունչս կտրվում է մեր գլորվելու խորությունից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:
 
Մտածում եմ, որ Մաթևոսյանի «Գոմեշը» կարդացած լինեին՝ այսպիսին չէին լինի, մտածում եմ, որ Հարություն Խաչատրյանի «Սահմանը» դիտած լինեին/սահմանամերձ բախման ժամանակ այրվող տներ, կորսված ճակատագրեր ու գոմը շարունակ փնտրող մի մոլորված ցուլ…/՝ այսպիսին չէին լինի:
 
Բայց սասունցի պապս՝ բաբո ֆայաթն էլ Հրանտ Մաթևոսյան չէր կարդացել, ոչ էլ գիտեր՝ ով է Հարություն Խաչատրյանը, ու իմ տատին՝մամե Ուստոյին, մինչև կյանքի վերջին օրն «ըմ նշանած» էր ասում՝ չհանդուրժելով, որ թոռները բարձր ձայնով խոսեին հետը:
 
Բա էս ո՞նց եղավ, այդ ինչո՞ւ ենք այսքան ընկել, մի՞թե չեք տեսնում, որ հատակում ենք, մի՞թե սա է մեր հիմնական տեսակը…
 
Երեկ, զարմանալի զուգադիպությամբ, մի գրառում էլ աչքիս ընկավ. հարևանները հայհոյել էին փողոցները սառույցից մաքրելու կոչ անող, սեփական բակում բահով ձյուն մաքրող քաղաքապետ Հայկ Մարությանին, անգամ բանը հասել էր բռունցքների: Պատկերացնու՞մ եք՜ քաղաքապետին, հարևանները…
 
Այն, որ Մարությանը բահ օգտագործել գիտե, վատ չէ, բայց չէ՞ որ քաղաքը ձյունից մաքրելու համար ծառայություն կա, այդ նպատակի համար հատկացված բյուջե, ու քաղաքապետը պոպուլիզմի փոխարեն գուցե աշխատանքի գնար և քաղաքապետարանի կառուցվածքն ու պարտականությունները ուսումնասիրեր: Իհարկե, այս ամենն իմանալու համար ուշ է, և այս գրառումն էլ ձախողված քաղաքապետի մասին չէ, և ոչ էլ այն մասին, թե ինչու պիտի սիթքոմի ոչ պրոֆեսիոնալ դերասանը քաղաքապետ դառնար…
 
Բայց ինձ չի ուրախացնում հատուցման անբեկանելի օրենքը և այն, որ մեր հասարակության սևերի ու սպիտակների բաժանման մունետիկն ինքն է վայելում իր ցանած պտուղները:
 
Չէ, ես ուրախ չեմ, ամեն ինչ շատ ավելի ծանր է ու տագնապեցնող: Սա հեղինակությունների ու արժեքների կորստի մասին է, ցեղային ինստինկտների մասին: Մեր հավաքական անկման և բարոյական արժեքների այսպիսի դեգրադացիան չի կարող ուրախացնել: Սա պետության կորստի ճանապարհն է…
 
նիկոլական ստի, մանիպուլյացիաների, երեսպաշտության ու դավաճանության այս միջավայրը մի օր հանգեցնելու էր սրան:
 
Հասարակության մի մասն ատում է ու հայհոյում մյուսին: Մենք միմյանց չենք լսում, չենք սիրում, չենք հանգուրժում…ոչ քաղաքական, ոչ բարոյական ինստիտուտները չեն աշխատում…մնում է անեծքն ու հայհոյանքը: Հիշու՞մ եք Բաբելոնի աշտարակն ինչու քանդվեց և ինչու կործավեցին Սոդոմն ու Գոմորը…
 
նիկոլ, դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել, սրտի ցավով ասում է Շուռնուխի համայնքապետը…
 
նիկոլ, ամեն օր մտքիս մեջ հարյուր անգամ սպանում եմ քեզ, դարձյալ սրտի ցավով ու արցունքն աչքերին ասում է դավաճանված ազատամարտիկը…
 
Երկուսն էլ ճիշտ են, արդար են, որովհետև նիկոլը բարոյականության ու մեղքի գիտակցում չունի, դավաճանությունը կախված է կոկորդներիցս, պարտությունն ամենօրյա է, ու չափանիշ չկա, մեղավոր չկա, պատասխան տվող չկա: Իսկ նա շարունակում է ամեն օր իրեն հերքելով խճճվել ու ավելի անճարակ, ողբերգական ու քստմնելի դառնալ, անտանելի ու զազրելի…
 
Ավերումի ու կորստի այս ճանապարհը հնարավոր է կասեցնել միայն նիկոլի հեռանալով, մեր արժեհամակարգն ու դիմադրողականությունը վերականգնելով:
 
Իսկ մինչ այդ Հայաստանն ամեն օր մի քիչ փոքրանում է, որովհետև փոքրանում է նաև մեր մարդկային տեսակը, ու մենք շարունակում ենք հայհոյել, անիծել ու մեր մտքի մեջ սպանել դավաճանին…»:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում. Արամ Ա Հայտնի է, թե ինչու է Վանեցյանը մեկնել երկրից Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի արած հայտարարությունների վերաբերյալՀայաստանի Հանրապետության հռչակումը շրջադարձային էր ողջ հայության համար. ոստիկանապետ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է. Ծառուկյան Հայաստանի հետ դելիմիտացիան ու դեմարկացիան չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա․ Բեգլարյան Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների վրա. ՀՀ ՄԻՊ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է. Առուշ Առուշանյան Արցախահայության անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք կտրվում են ինքնորոշման իրավունքից. Թաթոյան Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել2020-ի դաժան պատերազմը չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը. Վիտալի Բալասանյան Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան Այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր Ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել․ ՕհանյանՈւՂԻՂ. Իշխանական վերնախավը այցելում է Սարդարապատի հուշահամալիր Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ Մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին․ Փաշինյան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է․ Սերժ Սարգսյան Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատեւ էր, բայց այն անշրջելի իրողություն էր․ Ալեն Սիմոնյանի ուղերձըՁերբակալվել է Վարուժան ԱվետիսյանըՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17. «Ժողովուրդ» Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար․ «Ժողովուրդ»Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց. «Հրապարակ»Դեսպանները մրցում են միմյանց հետ. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»18-ամյա աղջիկը 32-ամյա դատապարտված համակեցիկի հետ հրկիզել է տունը, որի ներսում եղել են ծնողներն ու եղբայրըՀնագույն ԴՆԹ-ն բացահայտել է Պոմպեյի զոհերի գաղտնիքները Էմբեր Հերդը պատմել է, թե ինչ սպառնալիքների է առերեսվել Ջոնի Դեփի պատճառովՈւկրաինացիների շրջանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շտապ պահանջ է սկսվելՂարաբաղյան հակամարտությունը ոչ թե ՀՀ-ի, այլ՝ ԼՂՀ-ի հետ է․ Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին Երևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն իր ազգականների հետ այցելել է Վայոց Ձոր և Սյունիք (լուսանկարներ) «Մի՛ ձևացրեք, մի՛ ստեք». Արփի Գաբրիելյանի գրառումն ու նոր լուսանկարը Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը․ ԱՆ Արարատի մարզում՝ մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դիԹուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել. Ֆինլանդիայի արտգործնախարարՄեգան Մարքլը հայտնվել է սկանդալի կիզակետում Տեխասի հրաձգության պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան Արծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվելՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին Ադրբեջանցի զինծառայող է մահացելԲրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը Մարտայի սպորտային լուքը (լուսանկար)
Ամենադիտված