Համացանցում ծաղրել են Մադոննայի դստեր կազմվածքը (լուսանկարներ)
PhotosԱմերիկացի փոփ երգչուհի Մադոննայի դուստրը` մոդել Լեոն Լուրդեսը, կրկին հայտնվել է պապարացիների տեսախցիկների օբյեկտիվում և քննադատվել համացանցի օգտատերերի կողմից, գրում է Daily Mail-ը:
Մեքսիկայում արված կադրերում 24-ամյա աստղը պատկերված է սիրելիի հետ: Պապարացիները լուսանկարել են նրան անկեղծ լողազգեստով` լողափին իր հանգիստը վայելելիս:
Պարբերականի հրապարակած լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը ծաղրել ու քննադատել են աղջկա կազմվածքը և լողազգեստի ընտրությունը:
«Հարթ հետույք ունեցող աղջիկները չպետք է նման լողազգեստ կրեն», «Նա նման է անտուն շան», «Ինչո՞ւ է նա այսքան զզվելի», «Նա նման է իր մայրիկին. նրա նման հարթ է»,- գրել են օգտատերերից մի քանիսը: