Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ
ԱշխարհCOVID-19 կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ: Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը:
«Երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա հուսադրող նորություն է», ինչը «ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր տեսակների առկայության դեպքում, որոնք այժմ շրջանառվում են»:
«Սա վկայում է այն մասին, որ շարունակելով հակավիրուսային միջոցների ձեռնարկումը հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
Գեբրեեսուսը կարևոր է համարել նախազգուշական միջոցների պահպանումը: