ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 143 դեպք․ ապաքինվել է 535, մահացել՝ 5 մարդ
ՀասարակությունՓետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651 914 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 772 է: