«Մենք պետք է պաշտպանենք ակումբը և նրա հիմնական կարողությունը՝ Մեսսիին»․ Ֆոնտ
ՍպորտԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հսկայական պարտքը չի կարող կապվել Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ, ասել է ակումբի նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Բարսելոնայի» պարտքերը կազմել են 1,173 միլիարդ դոլար: Իսկ El Mundo-ն իր կայքում տեղադրել էր մի փաստաթուղթ, ըստ որի` 2021 թվականի հունիսի 30-ին ավարտված 33-ամյա արգենտինացու չորս տարվա պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 555 միլիոն եվրո է:
«Բոլորովին սխալ է մտածել, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ է կրել Մեսսիի կողմից, - ասել է Ֆոնտը Onda Cero ռադիոկայանին: - Կարծում եմ` շուկայական գներից բարձր պայմանագրեր ձեռք բերելու հարցում սխալներ են եղել: Երբ տեսնում եք Բարսելոնայի աշխատավարձի ֆոնդը, կան կառավարման սխալներ, որոնք համաճարակի հետ մեկտեղ ամեն ինչ ավելի են վատթարացրել, ակումբը դրել պատմության մեջ ամենադժվար տնտեսական իրավիճակում»: Ֆոնտը հավելել է, որ անհրաժեշտ է ապահովել Մեսսիի նեկայությունը ակումբում՝ չնայած ստեղծված իրավիճակում նույն պայմանագրով շարունակելն անհնար է: Անհրաժեշտ է նաև պարզել, թե ով է կանգնած պայմանագրի դրույթների մասին «տեղեկատվության արտահոսքի հետևում։ «Մենք պետք է պաշտպանենք ակումբը և նրա հիմնական կարողությունը՝ Մեսսիին: Շատերին կարելի է կասկածել, բայց հետաքննություն պետք է իրականացվի», - ավելացրել է Ֆոնտը: