Հայտնի են այն պայմանները, որոնց դեպքում «Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի Տուխելին
ՍպորտԼոնդոնի «Չելսին» կառաջարկի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին երկարաձգել պայմանագիրը, եթե գերմանացի մասնագետին հաջողվի երկու մրցաշրջանից թիմը տեղափոխել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է թերթը, համապատասխան պայմանը շարադրված է 47-ամյա Տուխելի պայմանագրի մեջ: Նյութում ասվում է, որ գերմանացին սկզբում սառն էր արձագանքում մրցաշրջանի կեսից թիմը գլխավորելու առաջարկին, բայց փոխեց իր կարծիքը այն բանից հետո, երբ ղեկավարությունը հայտարարեց, որ չի կարող երաշխավորել, որ մրցաշրջանի ավարտին այդ տեղը թափուր կլինի:
Հունվարի վերջին Տուխելը ստանձնեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Գերմանացի մարզչի պայմանագիրը նախատեսված է 18 ամսվա համար: Տուխելը գլխավորել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» 2018 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ: Մասնագետը նաև գերմանական «Մայնցի» (2009-2014) և Դորտմունդի «Բորուսիայի» (2015-2017) գլխավոր մարզիչն էր: