Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 

Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիների վարկերի և փոխառությունների փոխհատուցմանը

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչև 30 մլն դրամ չափով։ Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։ Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են և նրանց գործունեությունը շարունակական է։ Նախատեսվում է նաև բոլոր բիզնես վարկերի սուբսիդավորում՝ ըստ ոլորտների առավել օպտիմալ տոկոսադրույքների սահմանմամբ։

Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի (օվերդրաֆտ) և փոխառությունների մասով նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով։ Ըստ նախագծի՝ աջակցությունից կարողանալու են օգտվել միայն ԱՀ-ում փաստացի բնակվող շահառուները։

Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։ Մասնավորապես՝ ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝

ա) զոհված (մահացած), 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների համար կներվեն (կփոխհատուցվեն) հիփոթեքային, սպառողական, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով.

բ) անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների համար հիփոթեքային, սպառողական վարկերը, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց առաջացած պարտավորությունները կփոխհատուցվեն անհայտ բացակայող լինելու ողջ ժամանակահատվածում, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով.

գ) 2-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 6.8 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 10 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 10 մլն դրամի սահմաններում.

դ) 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 4 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 6 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 8 մլն դրամի սահմաններում.

ե) պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 2 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 3 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 5 մլն դրամի սահմաններում։

Պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը և փոխառությունները՝ բիզնես վարկերի դեպքում՝ հետագայում գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի գրանցման պայմանով։ Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին նշված սկզբունքների հիման վրա վերջնականացնել ծրագրի նախագիծը, որը կարող է քննարկումների արդյունքում որոշ փոփոխությունների ենթարկվել, և ներկայացնել հաստատման: Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում գործարկել պետական աջակցության ծրագրերը՝ միաժամանակ հստակեցնելով դրանց վերահսկողության մեխանիզմները, որոնք կբացառեն շահառուների և պետական ծառայողների խտրական կամ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Ամենադիտված