Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը:
Օրակարգում ընդգրկված է 2 հարց: Խորհրդարանը կքննարկի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Քննարկման կդրվի նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: