Հայտնաբերվել է COVID-19- ի և գրիպի դեմ բոլորին հայտնի արդյունավետ դեղամիջոց․ Viruses
Գիտություն և ՄշակույթՄեծ Բրիտանիայից և Չինաստանից գիտնականները հաստատել են COVID-19-ի և գրիպի դեմ գոյություն ունեցող դեղամիջոց: Արդյունքները ցույց տվեցին, որ այն ոչ միայն հարյուրավոր անգամներ ավելի արդյունավետ է, քան մյուս հակավիրուսային միջոցները, այլ նաև կարող է բուժել բարդ վարակները, ինչպիսիք են կորոնավիրուսը և գրիպը: Ուսումնասիրությունը տպագրվել է « Viruses» ամսագրում: Այդ հակավիրուսային դեղամիջոցը Տապսիգարգինն է։ Հեղինակները համարում են, որ Տապսիգարգինը շատ խոստումնալից է վարակների տարածման դեմ պայքարի համար ինչպես հիմա, այդպես էլ ապագայումհամաճարակային բռնկումների ժամանակ: Բջջային կուլտուրաների և կենդանիների վրա լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Տապսիգարգինը արդյունավետ է և՛ որպես պրոֆիլակտիկ միջոց, և՛ ակտիվ վարակի ժամանակ: Այն կանխում է բջիջներում վիրուսների բազմացումը առնվազն 48 ժամ մեկանգամյա ընդունումից հետո: Դեղամիջոցը ազդում է մարդու իմունային համակարգի վրա և կարող է օգտագործվել մարդու և կենդանիների վիրուսների դեմ պայքարելու համար: