Ռոնալդուի դուբլը «Յուվենտուսին» հաղթանակ բերեց «Ինտերի» նկատմամբ
СпортԹուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան Միլանի «Ինտերի» նկատմամբ Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին խաղում: Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2: 1 հաշվով հաղթանակով: Լաուտարո Մարտինեսի դարպասին «Յուվենտուսից» դուբլով պատասխանեց Կրիշտիանու Ռոնալդուին: Առաջին գոլը 11-մետրանոցից խփեց պորտուգալացին:
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար «Ինտերի» դեմ խաղը 1100-րդն էր նրա կարիերայում: Թիմերն իրենց երկրորդ հանդիպումը կանցկացնեն Թուրինում`փետրվարի 9-ին: