Հարգելի մեքենավարներ, հիշեք աստվածաշնչյան ոսկե կանոնը․ Անի Սամսոնյան
ԲլոգոսֆերաԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ մասին սուտ և վարկաբեկող լուրեր տարածող, դրանցով իմ ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություններ կատարող իշխանական քարոզչամեքենաների պաշտոնյա մեքենավարների ընտանիքի անդամներին մաղթում եմ ամուր առողջություն և լուսավոր կյանք։
Բայց, հարգելի մեքենավարներ, հիշեք աստվածաշնչյան ոսկե կանոնը, որը գործում է անշեղ և բումերանգը։
Իսկ բումերանգը, դա մի բան է․․․
Ես միշտ հաղթահարում եմ ինձ բաժին հասած վիճակները, բայց ձեր վիճակը ճակատագրական անփառունակ դատավճիռ է»։
Ընդունեք մխիթարանքս, ի խորոց սրտի»։