Քիմ Քարդաշյանը գրեթե չի շփվում Քանյե Ուեսթի հետ․ նրանք ամուսնալուծվում են․ People (լուսանկարներ)
ФотографииՔիմ Քարդաշյանը թեև օրինականորեն դեռ ամուսնացած է Քանյե Ուեսթի հետ, բայց նա արդեն սկսել է ապրել իր առանձին կյանքով: Աղբյուրը հայտնում է, որ 2014 թվականին ամուսնացած զույգը այժմ նվազագույն շփում ունի, քանի որ շարունակում է վստահորեն գնալ դեպի պաշտոնական ապահարզան: «Քիմն ու Քանյեն շարունակում են ապրել առանձին կյանքով։ Նրանք չեն շփվում», - ասում է աղբյուրը, գրում է People պարբերականը։ Քարդաշյանին կարծես չի անհանգստացնում իրենց չորս երեխաներին դաստիարակելու միտքը։ 7 տարեկան դստերը, 3 տարեկան Չիկագոյին, 5 և 2 տարեկան որդիներին նա պատրաստվում է միայանակ խնամել ու դաստիարակել: «Քիմը կենտրոնացած է երեխաների և աշխատանքի վրա: Նա շատ զբաղված է և երջանիկ տեսք ունի», - ասում է աղբյուրը՝ հավելելով, որ «նա ամուսնալուծության ծրագիր ունի և կհայտնի այդ մասին, երբ պատրաստ լինի»: Հայտնի է, որ «Քանյեի հետ ունեցած նրա խնդիրները «Keeping Up with the Kardashians»- ի վերջին սեզոնի մեծ մասն է, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 18-ին, և որ նա, ամենայն հավանականությամբ, «ամուսնալուծության հայտ կներկայացնի, երբ սեզոնը ցուցադրվի»: Աղբյուրը հավելում է, որ Քիմ Քարդաշյանը մտահոգված է Քանյե Ուեսթի «մշտական հոգեկան խնդիրներով», որոնք ազդում են երեխաների վրա։