Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» պարտվեց «Բրայթոնին»
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները զիջեցին «Բրայթոնին»: Լիվերպուլում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Գոլը 56-րդ րոպեին խփեց Սթիվեն Ալզատեն:
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ երկրորդ պարտությունը կրելով՝ վաստակած 40 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Բրայթոնը, իր 24 միավորով, 15-րդն է: Տուրի մեկ այլ խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելով՝ հաղթեց «Ասթոն Վիլլային»՝ 3: 1 հաշվով: Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Ջեսի Լինգարդը, որի համար այս խաղը դարձավ իր նորամուտը լոնդոնյան ակումբում: Գոլի հեղինակ դարձավ նաև Թոմաս Սոուսեկը: Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Օլի Ուոտկինսը: