«Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ
ՍպորտՄենխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց «Շտուտգարտին» ու դուրս եկավ Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Շտուտգարտում կայացած 1/8 եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Բորուսիայի» կազմում գոլերը խփեցին Մարկ Թյուրամը և Ալասսան Պլեան: Դաշտի տերերի դարպասը գրավեց Սիլաս Վամանգիտուկան:
Այս փուլի մեկ այլ խաղում երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Ռեգենսբուրգը» տուգանային հարվածներով 4:3 հաշվով հաղթեց «Քյոլնին»։