«Լիվերպուլը» չի մասնակցում Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին․Ռոբերտսոն
Սպորտ«Լիվերպուլը» չի մասնակցում Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին, ասել է «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը:
Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» չորեքշաբթի օրը սեփական հարկի տակ պարտվեց «Բրայթոնին» 0: 1 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմը, 22 խաղից հետո վաստակելով 40 միավոր, Պրեմիեր լիգայի չորրորդ տեղում է՝ 7 միավորով հետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:
«Մենք ներկայումս չեմպիոնական մրցավազքի մեջ չենք: Համոզված եմ, որ նրանք նույնը կասեին, եթե պոտենցիալ տասը միավորով հետ մնային: Մենք դեռ լավ թիմ ենք: Մենք մեկ գիշերվա ընթացքում չվերածվեցինք վատ թիմի», - Ռոբերտսոնի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Փետրվարի 7-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»: