Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն 

«Եթե էսքան կռիվներից հետո ինձ բան չի եղել, ուրեմ հիմա էլ հաստատ չի լինի». Վրեժը կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին

Հասարակություն

20 տարեկան Վրեժ Մարտիրոսյանը ևս դասվեց իր կյանքը հայրենիքին նվիրածների շարքին: Նա հայրենիքի պաշտպանությունը առավել դասեց, քան իր երիտասարդ կյանքը: Հերոսը սովորել է Գյումրու թիվ 28 դպրոցում, այնուհետև այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գյումրու Գեղարվեստական 3-րդ ուսումնարանում. «Վրեժս ազատ ժամանակ, ուսմանը զուգահեռ, զբաղվում էր սպորտով, բռնցքամարտիկ էր ու շատ ընկերասեր: Հաճախ բռնկվում էր, դա էլ իր տաքարյուն լինելուց էր գալիս»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսածին մայրը՝ Մարինա Մարտիրոսյանը:

Վրեժը միշտ շատ էր սիրում ամեն հարցում լինել առաջինը. նա առաջիններից եղավ նաև հայրենիքի պաշտպանության գործում: Արցախյան երկրորդ պատերազմում, սեպտեմբերի 27-ին նա արդեն դիրքերում էր և պաշտպանում էր իրեն վստահված դիրքը. «Տղայիս տրամադրությունը միշտ շատ բարձր էր: Ինձ ասում էր, որ իրենք ամեն ինչ անում են, որ մենք հանգիստ լինենք, իսկ երբ հարցնում էի, թե սա ունեն ուտելու կամ նա, միանգամից պատասխանում  էր ինձ՝ ամեն ինչ էլ կա ստեղ, մա՛մ ջան»,- պատմում է Վրեժի մայրը:

Մարինան նշեց, որ տղան ամեն օր փորձում էր կապ հաստատել իրենց հետ, որ հանկարծ չանհանգստանան և ամեն զանգի ընթացքում բջջայինի հակառակ կողմից լսվում էր կրակոցների ձայները. «Հարցնում էի՝ տղե՛ս, էդ ի՞նչ կրակոցների ձայներ են գալիս, ինքն էլ ինձ հանգստացնում էր, ասելով, որ իրենք բավականին հեռու են և դեռ որևէ մարտական գործողության չեն մասկացել: Բայց, թե իրականում տղաս և իր զինակիցները ինչերի միջով են անցել, ես հետո իմացա»,- նշեց Մարինա Մարտիրոսյանը:

Վրեժը պատերազմի մասին այդքան էլ չէր սիրում խոսել, ինչպես պատմում է նրա մայրը, միշտ ասում էր՝ կանգնած ենք էլի դիրքերում: Բայց այլ էր Վրեժի ոգևորությունը նոյեմբերի 5-ին իրենց վարած թեժ մարտերից հետո, նա այնքան ոգևորված էր, որ որոշեց այդ անգամը բացառություն անել և խոսել ռազմի դաշտում տիրող իրական պատկերի մասին. «Նոյեմբերի 5-ին շատ երկար խոսեց ինձ հետ, ոգևորված պատմում էր, որ առանց հրամանատար կարողացել են թշնամուն հակահարված տալ և ետ շպրտել: Թեև Վրեժս ոգևորված էր, բայցև ձայնի մեջ տխրություն նկատեցի, հոգին կտրված էր, ասաց, որ թշնամուն կարողացել են ետ շպրտել իրենց տղերքի կյանքի գնով, իսկ երբ տեսնում էին իրենց զինակից ընկերներին՝ վիրավոր, ուրախանում էին, որ ողջ են մնացել, ասաց՝ մա՛մ, վիրավորների մարտական գոտուց դուրս բերելուց ամբողջ հագուստս արյուն էր եղել, այնքան շատ էր արյունը, որ տղերքը մտածում էին, թե ես էլ եմ վիրավոր, բայց էդ պահին ես բան չէի զգում »,- խորը ցավով վերհիշում է հերոսածին մայրը:

Վրեժի սրտում այնքան մեծ տեղ էր զբաղեցնում հայրենասիրությունը, որ ինքը չէր բավարվել միայն իրեն վստահված դիրքի պաշտպանությամբ, այլ կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին: Այդ ջոկատը մեկնում էր մարտի ամենաթեժ կետերը՝ օգնելու այնտեղի տղերքին. «Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ նոյեմբերի 6-ին, ու ինքը վստահ էր, որ իրեն բան չի լինելու, ինձ ասաց՝ եթե էսքան կռիվներից հետո բան չի եղել ինձ, ուրեմ հանգիստ էղեք, մա՛մ ջան, հիմա էլ հաստատ չի լինի»,- ասաց Մարինա Մարտիրոսյանը:

Հաջորդ օրը Վրեժը հասցնում է հեռախոսազրույց ունենալ նաև իր ընկերուհու հետ, որին փոխանցում է, որ երեկոյան զանգահարելու է տուն՝ մայրիկի հետ խոսելու, բայց, ցավոք, այդպես էլ չի զանգահարում այլևս... «Հրադադարից հետո մտածում էինք, որ կապ չկա դրա համար տղաս չէր կարողանում զանգահարել, բայց 4 օր սպասելուց հետո Գյումրու զինկոմիսարիատ դիմում գրեցի, որ որդուցս լուր չունեմ, իրենք էլ ցուցակները նայեցին և ասացին, որ ոչ անհետ կորածների մեջ կա նրա անունը, ոչ վիրավորների և ոչ էլ զոհվածների: Մեզ այդ պատասխանը հույս տվեց, մենք լավ լուրի էինք սպասում, մտածում էինք, թե ամեն ինչ լավ է իր հետ, բայց... նոյեմբերի 13-ին մենք իմացանք, որ տղաս նոյեմբերի 8-ին Կողակ գյուղում զոհվել ա ականանետի հարվածից» ,- մեծ ցավով եզրափակեց հերոս Վրեժի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ
Ամենադիտված