Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ) Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ) Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ) Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ) «Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ) Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Աննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր 

Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի․ Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևից կրկնօրինակում է գրեթե ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի։ Գրառման մեջ ասվում է․

«Ինձ հաճախ ասում են, որ իմ կանխատեսումներն իրականանում են: Նույնքան հաճախ մեղադրում են վատատեսության մեջ, սակայն զրույցի վերջում անպայման հարցնում են. «Իսկ ի՞նչ է լինելու հետո: Երբ ասում եմ, թե ինչ է մեզ սպասվում, ես հիմնվում եմ վերլուծված փորձի վրա: Վերլուծելով փորձը՝ գործնականում միշտ հաջողվում է բավական ճշգրիտ կերպով հաշվարկել, թե ինչ է լինելու հետո:

Դեռևս անցյալ տարվա ամռանը ես ասում էի, որ Նիկոլը Հայաստանը վերածելու է սուլթանության՝ որպես օրինակ ունենալով Ադրբեջանը: Կրկնօրինակվում է գործնականում ամեն ինչ՝ իր և կնոջ միջև իշխանության բաժանումից մինչև անձի պաշտամունք: Այն ժամանակ դեռ անհրաժեշտություն կար մանրակրկիտ կերպով հիմնավորելու նման եզրակացությունները, այսօր դա դառը իրականությունն է: Նվաստացուցիչ կապիտուլյացիան, հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը չեն կանգնեցնում Հայաստանի ադրբեջանականացումը, այլ միայն արագացնում են այն:

Բռնակալները միշտ գործում են փորձված օրինաչափություններով՝ ոչ մի նոր բան չհնարելով: Ալիևի հաջողված օրինակն այն մոդելն է, որը Նիկոլին ամենից հարազատ է: Ասեկոսեների և բամբասանքների հիման վրա կարիերա ստեղծած շանտաժիստը սկսել է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները հղում անելու սեփական անանուն աղբյուրներին, և դա բնական է. 44 օրյա ստից հետո ժողովուրդը դադարել է հավատալ պաշտոնական ապատեղեկատվությանը: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ անանուն աղբյուրներն ավելի ազնիվ ու հուսալի էին, քան արծրունյան քարոզչությունը: Տեղեկատվության խախտված մենաշնորհը կենսական սպառնալիք է յուրաքանչյուր բռնակալի համար: Նիկոլը բացառություն չէ:

Խափանման միջոցի ընտրության համար մասնագիտացված դատարանների ստեղծումը ևս մեկ քայլ է՝ ուղղված Հայաստանի ադրբեջանականացմանը: Հետպատերազմական աղետի պայմաններում բռնակալի համար իշխանությունը պահելուց ավելի առաջնահերթ բան չկա: Հենց միայն այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցն օրակարգ մտցնել, սակայն արտահերթ կարգով հավանության է արժանացրել քաղաքական հակառակորդների ձերբակալման և կալանման համար գրպանային դատարան ստեղծելու նախագիծը, հուշում է առաջնահերթությունների մասին: Ճնշման գործիքների ստեղծումը բռնակալի համար ավելի կարևոր է, քան իրական հարցերը:

Նիկոլն Ալիևից փոխառել է նույնիսկ ժողովրդի մեջ «մասսովկայի» ուղեկցությամբ դուրս գալու պրակտիկան: Սակայն ի տարբերություն Ալիևի՝ նա մարդկային ռեսուրսների դեֆիցիտ ունի. Փաշինյանը սեղմում է քողարկված ոստիկանի ձեռքը, որը ոգևորված ժողովրդի ներկայացուցիչ է ձևանում: Ժողովրդական սերը կամ դրա տեսանելիությունը լեգիտիմացնում է բռնակալի բոլոր արարքները:

Անցյալ տարվա սկզբից Հայաստանում սկսեցին տուգանել և դատել սոցցանցերում արվող գրառումների համար: Կար ժամանակ, երբ արևմտյան դիվանագետները դատապարտում էին Թուրքիային և Ադրբեջանին, որոնք իրենց քաղաքացիներին պատժում էին կարծիքի հրապարակային արտահայտման համար: Նիկոլի շնորհիվ այդ ցուցակը համալրեց նաև Հայաստանը:

Նիկոլյան Հայաստանում կոտրում են ընդդիմադիր ակտիվիստին պատկանող մեքենան, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, կամրջի տակ հայտնաբերում են ԱԺ խոսնակի աթոռին նստած երիտասարդի դին, և բոլորը գիտեն, թե Նիկոլի շրջապատից ով է կանգնած այդ ամենի հետևում: Այդ փաստերն անցյալում զարմացած քմծիծաղ կառաջացնեին: Սակայն այդ ամենը հիմա տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանում, որը վերածվում է Ադրբեջանի:

Առկա և նախապատրաստվող ճնշումները խոսում են մի բանի մասին. բռնակալը վախեցած է: Նա չի հասկանում, որ նա բռնակալություն համար չունի ո՛չ որակներ, ո՛չ ռեսուրսներ, իսկ այդպիսին ներկայանալու խղճուկ փորձերը նրա հրամանները կատարողների նեղ շրջանակը կվերածեն զոհաբերության գառների: Բռնապետության հաստատումն ապացուցում է յուրաքանչյուրին, ով հավատում էր Նիկոլին և հույսեր էր կապում նրա հետ, որ Նիկոլը փրկիչ և առաջնորդ չէ: Նա սրիկա է, որը պատրաստ է ամեն ինչի հանուն իշխանության պահպանման, իսկ նրա հնչեցրած արժեքները ոչ ավելին են, քան մարդկանց հիմարեցման գործիք:

Միակ մխիթարող բանն այն է, որ մենք բոլորս գիտենք, որ բռնապետությունները հավերժ չեն: Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես և ինչով է ավարտվում բռնակալների կյանքը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ)
Ամենադիտված