ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք․ ապաքինվել է 305, մահացել՝ 2 մարդ
ՀասարակությունՓետրվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 726 դեպք, որոնցից 159 350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659 181 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 305 առողջացած և մահվան 2 դեպք: