Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector RA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus Ambassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in Washington Meeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special Representative Prime Minister Pashinyan receives Toivo Klaar Azerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General says Pashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission Netanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army units Ceremony of lighting eternal flame of Arc de Triomphe in Paris in memory of victims of the Armenian Genocide US State Department announced sanctions against Belarusian and Chinese companies 

Ապօրինի անտառահատումներին դեմ պայքարի շրջանակներում դատախազությունն առաջարկներ է ներկայացրել ՇՄ նախարարությանը

Economy

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«Այդ շրջանակներում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով:

Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող  մի շարք խնդիրրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։

Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ լամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով  վերազինելը։

 Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը:

Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառապետություններում անտառապահների և անտառապետերի պարբերաբար փոխությունը, կամ  մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում  հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։

Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ 09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։

Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տարամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու, թե արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞ ոչ։

Բացի այդ, անտառատնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում:  Վերինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը:

Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն, անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման՝ օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։

Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղւոթյմաբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը, բնության վերականգնման տրամաբանությունից բխող՝ վնասի հաշվարկման նոր  մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:   

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
UK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg FergusExpert groups of countries on border of Armenia and Azerbaijan started process of determining coordinatesLilit Makunts discussed security situation in Armenia with participants of Rumsfeld's educational programBaghanis-Voskepar highway closed to ensure demining works in adjacent area: Ministry of Internal Affairs clarificationIn conversation with Zelensky, Biden expressed hope that Senate would approve $61 billion aid package for UkrainePentagon confirmed news of withdrawal of American troops from NigerNewspaper: 3 Armenia-Azerbaijan border delimitation options discussedAmbassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in WashingtonProtest staged outside office of EU Delegation to ArmeniaWe are satisfied with how security problems in region are solved with participation of Russia: Aliyev at meeting with PutinMeeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special RepresentativeEU ambassador visits Armenia nuclear plantNikol Pashinyan gives interview to British mediaCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUAE welcomes agreement between Armenia and AzerbaijanPrime Minister Pashinyan receives Toivo KlaarIran's president Raisi embarks on an official visit to PakistanDeclaring Shushi as the Youth Capital of OIC is falsification of history by Azerbaijan – Geghard SAFAzerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General saysAnother working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission is formedPashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commissionHuge battery, IP68/IP69K and MIL-STD-810H certifications: Ulefone will present the Armor Pad 3 Pro tabletGlobal military spending in 2023 surges amid war, rising tensions and insecurity – SIPRI reportArmenia parliament speaker paying working visit to SpainSituation remains tense in border area of Armenia’s Tavush ProvinceUkraine has announced destruction of a ship of Russian Navy in SevastopolPapua New Guinea leader takes offense after Biden implies his uncle was eaten by cannibals12 flights to, from Yerevan delayedNorway welcomes news on progress in Armenia-Azerbaijan border delimitation workVillagers continue blocking Kirants-Voskepar section of Armenia-Georgia motorwayWhatsApp will get new and useful featureNetanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army unitsOil Prices DownCeremony of lighting eternal flame of Arc de Triomphe in Paris in memory of victims of the Armenian GenocideUS State Department announced sanctions against Belarusian and Chinese companiesWashington is working towards establishing a ceasefire in Gaza Strip: BlinkenMass demonstrations not stopped in Georgia for several days now, dozens of arrests reportedBasically, for the first time, Armenia and Azerbaijan have resolved issue at table: Nikol PashinyanIran will not take any action if Israel refrains from large-scale attacks: Amir-AbdollahianFifty drones destroyed in sky of eight regions of Russia: Ministry of Defense of RussiaUN Secretary General welcomes agreement reached by Armenia and Azerbaijan on border delimitationBlinken welcomed agreement reached by Armenia and Azerbaijan on border delimitationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsImplications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: StanoAliyev to leave for Moscow on April 22 to discuss regional issues with PutinFor the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to account
Most Popular