Արյունալի հետևանքներ կարող են ունենալ Փաշինյանի մասնակցությամբ ընտրությունները. Աննա Գրիգորյան
Video«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը, վերցնելով այդ դաշինքով իրեն հատկացված մանդատը, դուրս եկավ խմբակցությունից, բայց պահպանեց իր տեղը՝ որպես ակախ պատգամավոր, պնդում է՝ բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից, որևէ այլ հարց չի կարող այս իշխանության օրակարգում լինել, ավելին՝ Փաշինյանից ինքն ունի ընդամենը մեկ ակնկալիք՝ հանձնել իշխանությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատգամավորը պնդեց նաև, որ իր համար անհասկանալի է, թե արցախյան պատերազմը պարտության տարած և Հայաստանն ու Արցախն արհավիրքի առաջ կանգնեցրած իշխանությունը, բացի հրաժարական տալը, ուրիշ ի՞նչ հարց կարող է քննարկել։
Մանրամասները` 168 TV-ի տեսանյութում