Չեմպիոնների լիգայի «Լայպցիգ» - «Լիվերպուլ» հանդիպումը կարող է կայանալ Բուդապեշտում
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի գերմանական «Լայպցիգ» - անգլիական «Լիվերպուլ» հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 16-ին, կարող է կայանալ Բուդապեշտում, հայտնում է The Times-ը:
Կորոնավիրուսային համաճարակի և նոր «բրիտանական» շտամի ի հայտ գալու պատճառով Գերմանիան փակել է թռիչքները Մեծ Բրիտանիայի հետ առնվազն մինչև փետրվարի 17-ը: Երեքշաբթի օրը «Լայպցիգը» խնդրեց երկրի իշխանություններին մուտքի կանոններում բացառություն մտցնել «Լիվերպուլի» համար, սակայն հինգշաբթի օրը գերմանական կառավարությունն ասաց, որ «նկարագրված դեպքը բացառության տակ չի ընկնում»:
Հրապարակման համաձայն՝ խաղը կարող է տեղի ունենալ Բուդապեշտի «Ֆերենց Պուսկաս» մարզադաշտում, ինչը չնախատեսված հանգամանքների դեպքում ՈՒԵՖԱ-ի համար խնդիր է: Ըստ գերմանական Sportbuzzer պորտալի՝ «Լայպցիգը» քննարկում է նաև Լեհաստանի Կրակովում և Գդանսկում գտնվող մարզադաշտերը, սակայն Հունգարիայի մայրաքաղաքի մրցասպարեզը շարունակում է մնալ առաջնային տարբերակ: