Աշխարհի ամենագեղեցիկ կին մարզուհին մարզվել է «Բորուսիայի» ֆուտբոլիստի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԳերմանացի մարզիկ Ալիսա Շմիդտը, որին շատ լրատվամիջոցներ ճանաչում են որպես գեղեցկության և կանացիության չափանիշ, Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մանուել Ականջիի հետ համատեղ մարզում է անցկացրել:
Ինստագրամի գերմանական ակումբի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում մարզիկները ցուցադրել են մի շարք պարզ վարժություններ, որոնք պետք է կատարվեն գրասենյակում աշխատանքային օրվանից հետո՝ մարզավիճակը պահպանելու համար: Ամերիկյան Busted Coverage հրատարակության կողմից 2017 թվականին աշխարհի ամենասեքսուալ մարզուհի ճանաչված Ալիսա Շմիդտը առաջին անգամ չէ, որ համագործակցում է «Բորուսիայի» հետ: Նա նախկինում ֆիզիկական պատրաստվածություն է անցկացրել դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստների համար: