Մարտունիի և Ասկերանի մի շարք համայնքներում պայթուցիկ առարկաների, զինատեսակների վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն
ՀասարակությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։
«Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում։ Տեղեկատու հեռախոս՝ 911, 101, 112»,– ասվում է ԱՀ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։